Նիդեռլանդները լրացուցիչ 110 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային էներգակիրների մատակարարման հարցում օգնելու համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է Նիդեռլանդների ներքին առեւտրի եւ զարգացման համագործակցության նախարար Լիշե Շրեյնեմախերը։
Գումարը կուղղվի ուկրաինացիների բնակարանաշինությանը, ջրամատակարարման համակարգերի և էլեկտրացանցերի վերանորոգմանը, գազի, սննդի և էլեկտրաէներգիայի գնումներին: «Ուկրաինան պատրաստվում է ծանր ձմռանը: Էներգամատակարարման համակարգերի կեսը ավերվել է: Ուկրաինացիները կկանգնեն վատթար պայմանների առաջ առաջիկա ամիսներին: Նիդեռլանդները լրացուցիչ 110 միլիոն եվրո (ընդհանուր առմամբ 180 միլիոն եվրո) կտրամադրի էներգամատակարարման հարցում օգնելու համար»,- գրել է նա։ Ֆինանսավորումը կտրամադրվի Վերակառուցման և զարգացման համաշխարհային և եվրոպական բանկի միջոցով։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.