Amazon.com-ն աշխարհում առաջին հասարակական ընկերությունն է, որը կորցրել է մեկ տրիլիոն դոլարի չափով շուկայական արժեքը,, քանի որ աճող ինֆլյացիան, խստացող դրամավարկային քաղաքականությունը այս տարի հանգեցրել են ակցաիների պատմական վաճառքի: Bloomberg-ը հաղորդում է, որ Էլեկտրոնային առեւտրով եւ ամպային հաշվարկներով զբաղվող ընկերության բաժնետոմսերը չորեքշաբթի նվազել են 4,3 տոկոսով՝ 2021 թվականի հուլիսին 1,88 տրիլիոն դոլար ռեկորդային փակումից ի վեր շուկայական արժեքը հասցնելով մոտ 879 միլիարդ դոլարի: Անցյալ ամիս Amazon-ը կանխատեսում էր ընկերության պատմության մեջ արձակուրդային եռամսյակի եկամուտների ամենադանդաղ աճը, քանի որ գնորդները տնտեսական անորոշության պայմաններում կրճատում են իրենց ծախսերը:
Աճող ինֆլյացիա. Amazon-ը կորցրել է 1 տրիլիոն դոլարի չափ շուկայական արժեքը
Նյմ 11, 2022 13:16
77