Եվրահանձնաժողովը Մոլդովային կտրամադրի 250 միլիոն եվրո օգնություն, որի մեծ մասը (200 միլիոն) կուղղվի Քիշնևին էներգետիկ ոլորտում: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ում խոսքերը մեջբերում է TACC-ը։
«Ուրախ եմ հայտարարել, որ մենք լրացուցիչ 200 միլիոն եվրո կտրամադրենք ձեր էներգետիկ անվտանգության համար, ևս 50 միլիոն եվրո ՝ բյուջետային աջակցության տեսքով», — ասել է ԵՀ ղեկավարը Քիշնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նաև, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով, ԵՀ-ն կօգնի «մոբիլիզացնել այլ միջազգային դոնորներ»: Ավելի վաղ փոխվարչապետ, ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Անդրեյ Սպինուն ասել էր, որ Մոլդովան 2022 թվականի հոկտեմբերին կարողացել է նվազեցնել Ռուսաստանից գազի սպառումը 57%-ով ՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՝ շնորհիվ արդյունավետ խնայողության միջոցառումների ՝ վառելիքի պակասի պայմաններում։