Եգիպտոսում գործարկվել է Tax Free համակարգը օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Առայժմ ԱԱՀ-ն հնարավոր է վերադարձնել միայն մեկ օդանավակայանում՝ Շարմ էլ-Շեյխում : Ճանապարհորդն իր գնումից ավելացված արժեքի հարկը կստատա, եթե երկրում նրա գտնվելու ժամկետը չի գերազանցույմ 3 ամիսը, իսկ ծախսերի գումարը կազմում է առնվազն 1500 եգիպտական ֆունտ: Խանութում համակարգի գործելու մասին կտեղեկացնի կամ մուտքի վրա փակցված նշանը կամ դրամարկղում նշված հայտարարությունը: ԱԱՀ-ն ստանալու համար օդանավակայանում հարկավոր է ներկայացնել անձնագիր, անդորրագիրը եւ գնված իրը: Պաշտոնապես գնումներից ԱԱՀ ստանալու հնարավորությունը նախկինում եւս եղել է Եգիպտոսում, սակայն բարդ սխեմայի պատճառով օտարերկրացիները դրանից գրեթե չեն օգտվել:
Գումարի վերադարձ․ Եգիպտոսում օտարերկրյա զբոսաշրջիկների համար գործարկել են Tax Free
Նյմ 10, 2022 13:43
117