Կարևոր չէ՝ սխալ կամ կրկնակի մուծած մաքս է, ԵԱՏՄ տուրք, ԱԱՀ, ակցիզային հարկ, թե միասնական մաքսային վճար, եթե անհրաժեշտ գումարից շատ է մուծվել, պետությունը վերադարձնում է տարբերությունը: Պատասխանատու կառույցն էլ՝ ՊԵԿ-ը, տնտեսվարողի բեռը թեթևացնելու, մաքսային վարչարարությունը բարելավելու համար սեպտեմբերի 1-ից դյուրացրել ու արագացրել է կարգը:
Նախ դիմում լրացնելու հարցում է պարզեցում եղել: Դիմումի ձևը արդեն ՊԵԿ կայքում է: Այն ձեռքով պետք է լրացնել՝ դեռ, նախատեսում են առաջիկայում գործարկել նաև դիմումի ավտոմատ լրացման հնարավորությունը: Մաքսայինում էական նվազեցրել են նաև վերադարձի ժամկետները: Նախկին կարգով, օրինակ՝ ավելի վճարած մաքսն ու հարկը վերադարձնում էին 15-20 աշխատանքային օրվա ընթացքում:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.