Google-ը, Facebook-ը, Netflix-ը և համացանցի այլ ոչ ռեզիդենտ հսկաներ, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունվարի մեկից, ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցելու դիմաց պետական բյուջե են վճարում ավելացված արժեքի հարկ:
Երեք եռամսյակի արդյունքներով հայտարարագրվել է 1 միլիարդ դրամ ԱԱՀ, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամ:Գործընթացի արդյունավետությունն ապահովում է ՊԵԿ ներդրած e-VAT եռալեզու համակարգը. մի քանի պարզ քայլով հնարավոր է մուտք գործել հարթակ և հաշվառվել հարկային մարմնում:
Արդեն գրանցվել է 40-ից ավելի միջազգային ընկերություն: e-VAT հարթակում գործում է 5 արտարժույթ: Համակարգում նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.