Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին, որպեսզի երկիրը կարողանա արձանագրել ներդրումների, արտահանման վրա հիմնված տնտեսական աճ ՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը: Հիմնադրամը հայտնում է, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 3-ամյա համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որը դեռևս ենթակա է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի հաստատմանը. ակնկալվում է, որ հարցը կքննարկվի 2022 թվականի դեկտեմբերին: Հայաստանում ունեցած հանդիպումներից և քննարկումներից հետո Հայաստան ժամանած ԱՄՀ պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ Հայաստանն ու Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության են հասել համաձայնագրի առնչությամբ, որը ենթադրում է մոտ 165.6 միլիոն դոլարի հատկացում Հայաստանին: Հիշեցնեմ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը 2022 թվականին Հայաստանի համար կանխատեսել է 11 տոկոս տնտեսական աճ ՝ արտաքին եկամուտների, կապիտալի և աշխատուժի ներհոսքի հաշվին:
ԱՄՀ-ն նախատեսում է ավելի քան 165 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին
Նյմ 3, 2022 16:27
98