ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
Բիթքոյնի գնի պայթյունի գաղտնիքը. MicroStrategy-ի ռեկորդային ներդրումը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ
Մարդիկ և ռոբոտները. համագործակցություն կամ մրցակցություն տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 95.1%-ով
Համաշխարհային բանկը 2022 թվականի փետրվարից Կիև է ուղարկել ավելի քան 40 միլիարդ դոլար
Վճարի՛ր Իդրամով Երևան մոլում և շահի՛ր նվերներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս Իլոն Մասկը դարձավ պատմության ամենահարուստ մարդը մեկ շաբաթվա ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 243 դեպք. գրանցվել է 43 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ
Ամենախոշոր կիբերհարձակումը. Թրամփն ու հարյուրավոր գործիչներ տուժել են. մանրամասները՝ ABNews.am կայքում
Threads-ը թարմացնում է իր ալգորիթմը. ի՞նչ է փոխվելու օգտատերերի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով
Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով

Nissan-ի թարմացված Juke-ի,ZARA-ի նոր անվանման,Mercedes-ի հեռանալու մասին և ոչ միայն

Հկտ 27, 2022 15:05
117
ADS

Xiaomi-ն թողարկել է ականջակալ, որը ձայնը փոխանցում են լսողի այտոսկրերով

Xiaomi-ն թողարկել է ոսկրային հաղորդակցման ականջակալ, որը կոչվում են Bone Conduction: Այս ականջակալների առանձնահատկությունն այն է, որ ձայնային թրթռումները փոխանցելու տեխնոլոգիան գանգի ոսկորներով, այլ ոչ թե օդով: Քանի որ օգտատիրոջ ականջները բաց են, նրանք կարող են լսել նաև շրջապատի ձայները, ինչը երաշխավորում է անվտանգությունը, օրինակ փողոցում կամ հասարակական տրանսպորտում: Xiaomi Bone Conduction ականջակալները պաշտպանված են խոնավությունից և փոշուց: Արտադրողը խոստանում է, որ մարտկոցը կաշխատի մինչև 12 ժամ: Սարքի արժեքը 96 դոլար է: Առայժմ ականջակալնը վաճառվում է միայն Չինաստանում:

Էժան Xiaomi 12T Pro-ն իր կատարողականով գերազանցել է Apple-ի և Samsung-ի ֆլագմաններին

Golden Reviewer ալիքի հեղինակն էլ որոշել է համեմատել մի քանի ժամանակակից սմարթֆոն և պլանշետ՝ փորձելով հասկանալ, թե դրանցից որը կատարողական ինչպիսի արդյունքներ է գրանցում Genshin Impact խաղալու ժամանակ: Այս խաղը ամենածանր ու տեխնիկական մեծ հզորություններ պահանջող բջջային խաղերից է, և ոչ բոլոր սարքերը կարող են բավարարել դրա տեխնիկական պահանջները: Հակառակ սպասումների լավագույն ցուցանիշները խաղում ցույց են տվել ոչ թե Apple-ի և Samsung-ի առաջատար սմարթֆոնները, այլ շատ ավելի էժան Xiaomi 12T Pro-ն: Այս հեռախոսից ավելի արագ եղել է միայն iPad mini 6-ը, բայց տարբերությունը եղել է շատ փոքր:

Lenovo-ն և Motorola-ն ցուցադրել են ընդարձակվող սմարթֆոնի և նոութբուքի կոնցեպտ

Իսկ Չինական Lenovo ընկերությունը ցուցադրել է նոութբուք՝ ընդարձակվող էկրանով, իսկ բջջային հեռախոսներ և այլ սարքեր արտադրող նրա դուստր ընկերությունը՝ Motorola-ն, ցուցադրել է նոր սմարթֆոն, որը նույնպես ընդարձակվում է: Հեռախոսը շատ հարմար չափի է գրպանում տեղավորելու համար՝ 4 դյույմ երկարություն, բայց կոճակի մեկ սեղմումով OLED վահանակը երկարում է մինչև 6,5 դյույմ: Մեկ այլ սեղմումով հեռախոսը վերադառնում է իր սկզբնական չափին: Ընդ որում Հեռախոսն գործածելի է երկու չափերով էլ: Իսկ Lenovo-ի ցուցադրած նոթբուքը ընդարձակված վիճակում ավելի հարմար է փաստաթղթեր կարդալու կամ դրանց հետ աշխատելու, նաև TikTok ոճի ուղղահայաց տեսանյութեր դիտելու համար:

Chery ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Land Rover-ի դիզայնով նոր ամենագնացը

Ավտոաշխարհում կատարվող իրադարձությունների մասին: Հրապարակել է Chery-ի քրոսովերի առաջին պատկերները, որը կարող է դառնալ Haval Drago-ի մրցակիցը: Սպասվում է, որ Chery-ն Չինաստանում կունենա մոտավորապես նույն գինը, ինչ Haval Drago-ն: Հատկանշական է, որ նորույթը դեռ անուն չունի: Մինչև օրս Chery ընկերությունն իր նոր արտադրանքն անվանում է T1EJ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ այն կստեղծվի չինական Chery Tiggo 7 Plus ապրանքանիշի հայտնի քրոսովերի հետ նույն հարթակում: Այս մեքենան ձեռնարկությունում նշանակվում է T1E կոդային անվանումով: Նոր Chery քրոսովերը կհագեցվի ոչ միայն բենզինային, այլեւ էլեկտրական շարժիչներով:

BMW-ն 1,7 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում էլեկտրամեքենաների արտադրության մեջ

Գերմանական BMW կոնցեռն էլ հայտարարել է, որ մտադիր է 1,7 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում էլեկտրամեքենաների արտադրության մեջ: Երկու արտադրությունները կգտնվեն Հարավային Կարոլինայի նահանգում: BMW-ն նաեւ նշել է, որ էներգիայի վերականգնվող աղբյուրների չինական խումբը Հարավային Կարոլինայում կկառուցի մարտկոցների արտադրության գործարան՝ կոնցեռնին մատակարարելու համար: Մինչեւ 2030թ. ընկերությունը նախատեսում է ԱՄՆ-ում արտադրել BMW-ի վեց լրիվ էլեկտրական մոդել: Նշվում է, որ մարտկոցի նոր ձեւաչափը կբարձրացնի կուտակիչների էներգիայի խտությունն ավելի քան 20 տոկոսով, դա կապահովի լիցքավորման ավելի մեծ արագություն եւ մինչեւ 30 տոկոս պաշարի ավելացում:

Nissan-ը ներկայացրել է թարմացված Juke քրոսովերը

Ճապոնական Nissan ընկերությունը թարմացրել է իր հայտնի Juke կոմպակտ քրոսովերը: Երկու նոր վառ գույներով՝ կերամիկական մոխրագույն և մագնիսական կապույտ: Մեքենան ունի նոր 17 դյույմանոց ալյումինե անիվներ, նաև արդիականացված ուղեբեռի դարակ, որը թույլ է տալիս առավելագույնի հասցնել բեռնախցիկի օգտագործումը: Ի թիվս այլ բաների, Juke-ի որոշ զարդանախշեր ներառում են խելացի բանալի: Nissan Juke-ը դեռ աշխատում է 114 ձիաուժ հզորությամբ բենզինային տուրբո շարժիչով: Վառելիքի սպառումը համակցված ցիկլում կազմում է ընդամենը 5,8 լիտր 100 կիլոմետրի համար:

Mercedes-ը հեռանում է Ռուսաստանից
Ընկերությունը սպասում է գործարքը ավարտին հասցնելուն

Իսկ Mercedes-Benz-ը մտադիր է հեռանալ ռուսական շուկայից եւ վաճառել իր բաժնետոմսերը հայրենական դուստր ձեռնարկություններում: Սակայն գործարքը ավարտին հասցնելու համար, ըստ ընկերության ներկայացուցիչների անհրաժեշտ է Ռուսաստանի համապատասխան մարմինների հավանությունը: Գլխավոր տնօրենն էլ նշել է, որ իր պայմանների համաձայնեցման հիմնական առաջնահերթություններն են եղել առավելագույնի հասցնել ռուս հաճախորդների նկատմամբ պարտավորությունների կատարումը ինչպես հետվաճառքի սպասարկման, այնպես էլ ֆինանսական ծառայությունների տրամադրման ոլորտում:

Tesla-ն իր հաշվեկշռում բիթքոինի արժեքը գնահատել է 218 միլիոն դոլար

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն իր երրորդ եռամսյակի եկամուտների հաշվետվության մեջ հայտարարել է, որ շարունակում է իր հաշվեկշռում պահել 218 միլիոն դոլար արժողությամբ բիթքոին: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին թվային ակտիվների գծով ընկերության դիրքերը մնացել են անփոփոխ: Երեք ամիս առաջ Tesla-ն բացահայտեց տեղեկություն ընկերության բիթքոինների 75%-ի վաճառքի մասին 936 միլիոն դոլարով: Ղեկավարությունն այս քայլը բացատրել է որպես Չինաստանում հակաքովիդյան սահմանափակումների ժամանակաշրջանում իրացվելիության ավելացման անհրաժեշտություն: Ըստ Bitcoin Treasuries-ի՝ Tesla-ի կողմից ձեռք բերված առաջին կրիպտոարժույթի միջին արժեքը մինչև դրա մասնակի վաճառքը կարող է կազմել 34,722 դոլար:

ZARA-ի փոխարեն New Fashion
ZARA-ն Ռուսաստան կվերադառնա «New Fashion անվանումով

Zara-ի խանութները Ռուսաստան կվերադառնան New Fashion անվանմամբ: Հայտնել է Իզվեստիան: Ըստ թերթի տվյալների ընդհանուր առմամբ նախատեսվում է բացել չորս խանութ: Նշվում է, որ ապրանքանիշի ոչ բոլոր հավաքածուները կլինեն խանութներում:
Ռուսական գրասենյակը կշարունակի աշխատել լիբանանցի գործարարի ղեկավարությամբ: Հիշեցնենք,որ հոկտեմբերի 20-ին էր հայտնի դարձել, որ իսպանական Inditex խումբը, որին պատկանում են Zara, Massimo Dutti, Pull & Bear, Oysho, Bershka և Stradivarius ապրանքանիշՆերը, քննարկում է Ռուսաստանում հագուստի խանութները լիբանանյան Azadea խմբին վաճառելու հնարավորությունը: