Մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 21-ից մինչև 23-ը խիստ ցանկալի հյուրեր են փոքրիկներն ու նրանց մայրիկները, ինչու ոչ՝ հայրիկների ուղեկցությամբ, քանի որ Big Projects «MOM & KID EXPO 2022»-ին մեկ հարկի տակ է հավաքել մոտ հարյուր ընկերությունների, որոնց արտադրանքը նախատեսված է մոր և մանկան առողջության ու հարմարավետության համար՝ սայլակներից, խաղալիքներից մինչև մանկական կահույք, հագուստ, սնունդ ու խնամքի միջոցներ։ Այս ցուցահանդես-վաճառքը 3-րդ անգամ է անցկացվում․ այս տարի «Առողջ ապրելակերպ» խորագիրն ունի, ներկայացված են նաև բազմաթիվ դեղատներ, որոնք Հայաստան են ներմուծում մոր և մանկան համար անհրաժեշտ դեղեր ու խնամքի միջոցներ։
Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 23-ը և անվճար բոլոր այցելուների համար։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.