Մոսկվայում կբացվի Բուխտա Յուգ յոթ հարկանի առեւտրային կենտրոնը՝ հայկական ապրանքներով: Այն լինելու է յոթ հարկանի մանրամեծածախ առեւտրի շուկա՝ 267 հազար քառակուսի մետր մակերեսով եւ 2 հազար կրպակներով ու խանութներով։ Ստորգետնյա հարկում լինելու է բանջարեղենների, մրգերի, հատապտուղների շուկա, առաջինում՝ մանրամեծածախ ապրանքներ, երկրորդում՝ կահույք, հագուստ, գործվածքեղեն։ Պոտենցիալ վարձակալների համար նախատեսվում են արտոնյալ պայմաններ վարձակալման առաջին տարում։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.