Արժույթի միջազգային հիմնադրամը օրեր առաջ հրապարակել է հոկտեմբերի զեկույցը: Կառույցի գնահատմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի 7 տոկոս: Մեր Կառավարությունը կանխատեսել է, որ ՀՆԱ աճն այս տարի կլինի 11 տոկոս: Մասնագետների խոսքով՝ կանխատեսումները տարբեր են, որովհետև միջազգային կառույցները կարող են մի ռիսկն ավելի բարձր գնահատել, քան մեր Կառավարությունը, և հակառակը: Ըստ մասնագետների թերագնահատված է նաև կառույցի 2023-ի կանխատեսումը՝ 3.5 տոկոս, այն դեպքում, երբ Հայաստանի Կառավարությունը կանխատեսել է նվազագույնը 7 տոկոս: Ստեղծված վիճակում հնարավորինս ճշգրիտ կանխատեսում անելու որևէ մեթոդաբանություն չկա՝ պնդում են տնտեսագետները. դրանով է պայմանավորված, որ միջազգային ու պետական կառույցների կանխատեսումները պարբերաբար փոխվում են: Ի դեպ, այս ամիս զեկույց էր հրապարակել նաև Համաշխարհային բանկը, Հայաստանի համար կրկին կանխատեսվել է 7 տոկոս տնտեսական աճ ՝ նախկին 3.5-ի փոխարեն:
Այս տարի Հայաստանի տնտեսական աճը կկազմի 7 տոկոս․ ԱՄՀ
Հկտ 20, 2022 15:03
181