Երեւանի քաղաքապետարանը հայտնել է, որ համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերը քաղաքացին կարող է վճարել առցանց` www.Yerevan.am կայքի էլեկտրոնային ծառայություններ բաժնում, նաեւ որոշ բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով: Կանխիկ եղանակով պարտավորությունների դիմաց վճարումը կարելի է իրականացնել միայն Երեւանի վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում գործող ՀայՓոստ-ի գրասենյակներում եւ վճարային տերմինալների միջոցով, նաեւ բանկերի սպասարկման գրասենյակներում:
Երեւանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում պետք է լինի միայն անկանխիկ ձեւով
Հկտ 14, 2022 13:19
72