Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը և դրան հաջորդած զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է շատ արագ դուրս գալ որոշակիոներ վերահսկելիությունից՝ լուրջ և իրական անվտանգային խնդիրներ ստեղծելով այդ թվում նաև հարևան եվրոպական երկրների համար: Ուստի, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման կամ առնվազն լարվածության որոշակի թուլացում ապահովելու համար անհրաժեշտ է դիվանագիտական ուղիներ փնտրել:
Ինչպես նախկինում, այս անգամ ևս Թուրքիան փորձում է օգտագործել պահը և հակամարտության կողմերին առաջարկել իր միջնորդական ծառայությունները: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս շաբաթ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ Աստանայում կքննարկի Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունների հնարավորությունը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն իր այս պլանն արդեն փոխանցել է Վաշինգտոնին, որտեղ այդ նախաձեռնությանը դրական են արձագանքել, և հիմա գնդակը ռուսական դաշտում է:
Ռուս-ուկրաինական հակամարտություն. ի՞նչ է առաջարկում Էրդողանը
Հկտ 11, 2022 18:23
29