Ստանդարտ ընդ փուրս միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների թողարկման B+ սուվերեն վարկանիշը՝ կայուն հեռանկարով: Չնայած Հայաստանի տնտեսական աճը կտրուկ արագացել է 2022 թվականի առաջին կիսամյակում, սակայն, ըստ կառույցի փորձագետների, տնտեսական աճի հեռանկարի հետ կապված ռիսկերը պահպանվում են՝ պայմանավորված Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանում առաջացած խնդիրներով և վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած էսկալացիայով:
Գործակալությունը վերանայել է ընթացիկ տարվա համար Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը՝ նախկին 1.3-ի փոխարեն դարձնելով 8.6 տոկոս:
Ստանդարտ ընդ Փուրսը վերահաստատել է Հայաստանի B+ սուվերեն վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Հկտ 11, 2022 13:53
36