ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան աշխարհի քաղաքական գործիչներին կոչ է արել համաձայնեցված գործողություններ ձեռնարկել` վտանգավոր «նոր նորմայիցե խուսափելու համար, քանի որ համաշխարհային ռեցեսիայի ռիսկերն աճում են կրկնվող տնտեսական ցնցումների պատճառով: Նրա խոսքով` շատ կարեւոր է կայունացնել համաշխարհային տնտեսությունը` լուծելով ամենահրատապ խնդիրները, ներառյալ անզուսպ գնաճը:
Նա նախազգուշացրել է, որ գործընթացը ցավոտ կլինի, եւ եթե կենտրոնական բանկերը գների ճնշումը թուլացնելու համար գործեն չափազանց ագրեսիվ, դա կարող է առաջացնել ձգձգվող տնտեսական անկում:
Համաշխարհային ռեցեսիայի ռիսկերն ավելի են մեծանում
Հկտ 7, 2022 16:46
52