Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 223,971 դրամ։ Վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 12.9% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.7%-ով և կազմել 180,291 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 15.4%-ով և կազմել 243,158 դրամ։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.