Ավելի քան 20 տարի առաջ եվրոյի ներդրումից հետո առաջին անգամ Գերմանիայում ինֆլյացիան հասել է երկնիշ թվի`սպասվածից ավելի բարձրանալով կառավարության օգնության ծրագրի ավարտից եւ Եվրոպայում սրվող էներգետիկ ճգնաժամից հետո: Սպառողական գները սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 10,9 տոկոսով`օգոստոսի 8,8 տոկոսի դիմաց: Սա ավելին է, քան այն 10,2 տոկոսը, որ ենթադրում էին տնտեսագետները:ԻՆֆլյացիայի աճ սպասվում էր, քանի որ Գերմանիան վերացրել է հասարակական տրանսպորտի եւ վառելիքի ամառային զեղչերը:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.