Վրաստանի ընդդիմադիր ՙՄիացյալ ազգային շարժում՚ կուսակցության խորհրդարանական խմբակցությունն առաջարկում է փոխել Վրաստանի օկուպացիայի մասին օրենքը: Նախաձեռնությունը ենթադրում է մոտ 360 դոլար ՙօկուպացիոն տուրք՚ սահմանել Վրաստան մուտք գործող Ռուսաստանցիների համար: Պատգամավոր Բեժաշվիլիի խոսքով՝ մի կողմից, վճարելով տուրքը, Վրաստան մուտք գործող Ռուսաստանի քաղաքացիները կճանաչեն, որ Ռուսաստանը օկուպանտ է: Բացի այդ, վճարված փողը կփոխանցվի փախստականների հիմնադրամին: Վիճակագրության համաձայն, սեպտեմբերի 17-ից սեպտեմբերի 26-ը Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 78 742 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում Վրաստանը լքել է Ռուսաստանի 62 120 քաղաքացի:
Վրաստանում առաջարկել են մոտ 360 դոլար տուրք սահմանել Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիների համար
Սպտ 29, 2022 14:25
388