Tesla-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը Forbes ամսագրի վարկածով բարձրացել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակի առաջին հորիզոնական: Մասկի կարողությունը մեկ տարում ավելացել է ավելի քան 60 միլիարդ դոլարով՝ հասնելով 251 միլիարդ դոլարի: Երկրորդ տեղը զբաղեցրել է ցուցակի անցյալ տարվա առաջատարը՝ Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 151 միլիարդ դոլարով: Լավագույն եռյակը եզրափակել է Բիլ Գեյթսը? 106 միլիարդ դոլար կարողությամբ, չորրորդ տեղում է Oracle-ի գործադիր տնօրեն Լարի Էլիսոնը`101 միլիարդ դոլար կարողությամբ , հինգերորդը? ներդրող Ուորեն Բաֆեթը` 97 միլիարդ դոլար:
Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
Սպտ 28, 2022 17:14
157