ԿԳՄՍՆ-ն դեմ չէ, որ «Գոյ»-ը դառնա մասնավոր թատրոն
Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
Anonymous-ը կիբերհարձակումներ է իրականացնում Վրաստանի պետական ​​կառույցների կայքերի վրա՝ հաջակցություն ցուցարարների
e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
Պոլիտեխնիկական համալսարանը կհայտարարի ընդունելություն «Տվյալագիտություն» մասնագիտական կրթական ծրագրով
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում՝ Նոր Արեշ թաղամասում
Ահազանգեր են ստացվել շենք-շինություններում ջրալցումների, փլուզումների, ջրի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցների մասին. ՆԳՆ ՓԾ
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. Փաստ
ԵԱՏՄ երկրները կատարելագործում են տարանցման համակարգը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Թուրքիայում 2024թ. սպասվում է միջինում 55․5% գնաճ
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը
Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան
Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 05/05/24
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև փոխշահավետ գործընկերություն է հաստատվել․ Կոլոմինա
Վրաստանը կարող է բաց թողնել եվրաինտեգրման շանսը. Շառլ Միշել

Sky News. Մեծ Բրիտանիայում պարենային ապրանքների գներն աճում են ռեկորդային արագությամբ

Սպտ 28, 2022 13:05
63
ADS

Սեպտեմբերին Բրիտանիայում մթերային ապրանքների արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ռեկորդային 10,6%-ով։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
«Մանրածախ առևտրով զբաղվողները պայքարում են թույլ ֆունտի, էլեկտրաէներգիայի վարձավճարների և ապրանքների համաշխարհային գների հսկայական ճնշման դեմ», — ասում է Բրիտանական մանրածախ առևտրի կոնսորցիումի գործադիր տնօրեն Հելեն Դիկինսոնը:
Նա նշել է, որ իրավիճակը բարդանում է տրանսպորտի բարձր ծախսերով, աշխատաշուկայի սղությամբ և պետական ​​ծախսերի բեռով:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ գներն աճել են հատկապես անասնակերի, պարարտանյութերի և բուսական յուղի համար։ Սակայն ամառվա շոգ եղանակը պատճառ է դարձել, որ որոշ մրգերի ու բանջարեղենի գները նվազել են։

Սեպտեմբերի 26-ին The Times թերթը, վկայակոչելով KPMG խորհրդատվական ընկերության ուսումնասիրության արդյունքները, գրել է, որ բրիտանացի բնակիչները ծախսել են իրենց խնայողությունների կեսը գների աճի պատճառով։ Պարբերականի տվյալներով ՝ բրիտանական ընտանիքը ամսական 145,5 ֆունտ ստերլինգ ավելի է ծախսում սննդի, էլեկտրաէներգիայի և հիփոթեքային վարկերի վրա, քան անցյալ տարի։

 

Մեկնաբանություն