Համառոտ՝ երկար կարդալ չցանկացողների համար. Տեղեկացված լինելու համար պարտադիր չէ ամեն րոպե փորփրել սմարթֆոնը։ Կարելի է միացնել անհրաժեշտ լրատվամիջոցների notification-ները։ Մյուս տարբերակը ՝ լրահոսին ծանոթանալու համար օրվա մեջ որոշակի ժամ ֆիքսելն է։ Սակայն notification-ները կարող են անտեղի շեղել։ Հատուկ ժամ ընտրելով էլ՝ դատապարտված ես իրադարձություններից հետ մնալ։ Ի՞նչ անել։ ABN-ը հնարավորություն կտա առանց շեղվելու՝ բաց չթողնել անհրաժեշտ ինֆորմացիան։ Հոդվածում ներկայացվում է՝ ինչու եւ ինչպես։
ԵՍ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՉԵՄ ՆԱՅՈՒՄ
ԿԱՄ
ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՍԵՆՅԱԿՈՒՄ ԴՐՎԱԾ ՍԵՎ ՀԱՅԵԼԻՆ
Մինչեւ սկսելը 2 հարց: Աշխատավայրում, տանը կամ հանգստի միջավայրերից որեւէ մեկում հեռուստացույց կամ հեռուստաէկրան ունե՞ք։ Եվ երկրորդ՝ հեռուստացույց նայո՞ւմ եք։
Հասկանում եմ՝ համացանցում խոսել TV-ի մասին նույնն է, թե Game of Thrones-ի երկրպագուներին պատմես Թումանյանի Կացին ախպերը հեքիաթը։ Բայց մի շտապեք փոխել ալիքը՝ ինչպես հեռուստատեսության աշխատողներն են ասում։
Մի պատմություն պատմեմ։
Գիտենք՝ ամեն րոպե սմարթֆոնը փորփրելու սովորությունը արդեն գիտականորեն հաստատված հոգեկան հիվանդություն է։ Ես այդքան կատեգորիկ չեմ ու ցանցամոլությունը բացատրում եմ տեղեկացված լինելու, իրադարձությունների էպիկենտրոնում լինելու ցանկությամբ։ Բայց ամեն դեպքում որոշեցի՝ պետք է համակարգեմ ժամանակս։ Ընտրեցի այն լրատվամիջոցները, որոնց ուզում եմ հետեւել, միացրի iphone-իս notification-ները ու… մի քանի օրից հասկացա՝ կգժվեմ այդ ծլնգոցներից ու դռդռոցներից։ Ինչ որ պահից նաեւ պարզեցի՝ զնգոցն ու դռոցը զգում եմ, շեղվում եմ, բայց էլ ուշադիր չեմ այդ նորություններին։
Չգժվելու համար անջատեցի notification-նները։ Որոշեցի լրահոսին հետեւելու համար օրվա ընթացքում ինչ որ ժամեր ֆիքսել… Բայց էլի չստացվեց։ Այն պահին, երբ ամբողջ համացանցը քննարկում էր թունավորման դեպքը պիցերիաներից մեկում, ես նույն վայրում պեպերոնի էի պատվիրում. լուրեր կարդալու ժամս դեռ չէր եկել, հետեւաբար՝ անտեղյակ էի։
Պիցան իհարկե համեղ էր, ես էլ՝ ողջ ու առողջ շարունակում եմ նույն վայրում սնվել, բայց time management-իս խնդիրը չլուծվեց։ Ավելին՝ բարդացավ։ Ինֆորմացիան ճիշտ կառավարելու համար մեզ պետք է այն ստանալ ճի’շտ ժամանակին։ Սակայն ե՞րբ է այդ ճիշտ ժամանակը, ոչ մեկը չգիտի։
Ստացվում է՝ կա 3 տարբերակ.
- րոպեն մեկ փորփրել սմարթֆոնը՝ կտրվելով իրական կյանքից,
- միացնել notification-ները ու ամեն ակնթարթի շեղվել,
- ընտրել ինչ որ հատուկ ժամ, սակայն պատրաստ լինել՝ իրադարձություններից հետ ընկնել։
Բայց այլընտրանք էլ կա։ Կա մի գործիք, որը մեր ընթացիկ կյանքին զուգահեռ, անձնական առօրեայի ֆոնին՝ ինչպես պատին կախված նկարը, միշտ աչքի առաջ է։ Միաժամանակ՝ ամեն ակնթարթ թարմացնում է ինֆորմացիան, բայց չի շեղում՝ ինչպես պատուհանը։ Այո, այդ գաջեթի անունը՝ հեռուստացույց է։
Բայց…
Ես երեսունութ տարեկան եմ. իմ սերնդակիցները՝ որպես իրենց մանկության մասնիկ հիշում են Stimorol-ի կամ Whiskas-ի հեռուստագովազդները։ Այն ժամանակ հեռուստացույցը մեր գրեթե ամեն ինչն էր (tetris խաղերից բացի, իհարկե)։ Հետո՝ ինչ որ պահից, մենք հեռակառավարման վահանակը փոխեցինք մկնիկով։
Ամենայն հարգանքով իմ հեռուստագործընկերներին, ես հասկանում եմ՝ 21-րդ դարում ամենուր՝ մեր երկրում էլ, հեռուստատեսությունը զարգացած մարդկանց գործիքի համարում արդեն չունի։ Գուցե հենց այս պատճառով մենք գլուխ գովալու պես ենք ասում՝ ես հեռուստացույց չեմ նայում։
Տրոպիկանկաների, քյաբաբ շոուների կամ վրեմյաների հեռուստատեսություն ես էլ չեմ նայում։ ՈՒ դա նորմալ է։ Բայց եթե մեր շուրջը՝ ինչ որ տեղ, կա այդ սեւ հայելիով արկղը, այն կարող է անջատված մնալ ու փոշոտվել, կամ դառնալ օգտակար գործիք։
Դատարկ էկրանի փոխարեն կարող է լինել այնպիսի հեռուստաալիք, որը ընտրելու դեպքում, անգամ mute վիճակում, հնարավոր է online ստանալ պահի անհրաժեշտ լրահոսը։ Եվ ամենակարեւորը՝ այն չպետք է ձեզ շեղի, ձեզանից հատուկ ժամանակ տանի։ Բայց միաժամանակ, այն պետք է օգնի ձեզ չկտրվել իրադարձություններից։
ABN-ը, որ կարող եք գտնել տեղական եւ սփյուռքի համար գործող գրեթե բոլոր կաբելային ցանցերում, նաեւ youtube-ում, ստեղծվել եւ աշխատում է հենց վերոնշյալ առանձնահատկությունները հաշվի առնելով։ Կարելի է միացնել ու ձայնն իջեցնել. ABN-ը անպես է ձեւավորված, որ անգամ իր լուսավորությամբ օրվա տարբեր ժամերին փոփոխվող պատուհան է հիշեցնում ու ձեզ չի շեղի։ Այն ուղղակի կա` ամեն րոպե թարմացվող տեսքստային եւ աուսդեովիզուալ օգտակար, կարեւոր եւ հետաքրքիր լրատվությամբ եւ ուղիղ միացումներով։
Օֆիսում կամ տանը, աշխատելիս, հանգստի ժամանակ, սպորտով զբաղվելիս, շփվելիս կամ համացանցում թափառելիս՝ միացնելով ABN, վստահ եղեք՝ չեք կտրվի իրադարձությունների մեդիալարից։ ABN ցույց տվող TV-ն, առանց ձեզանից ժամանակ խլելու, կօգնի ճիշտ պահին ստանալ անհրաժեշտ ինֆոմացիան։
Իհարկե, գլոբալ մեդիաաշխարհում նմանատիպ շատ հեռուստաալիքներ կան, բայց հայալեզու եւ հայկական իրականության մեջ ապրող մարդու համար ABN-ը դեռ միակն է։ Եվ այն նաեւ լսարանի ինտերակտիվ միջամտությամբ պետք է կատարելագործվի։ Դրա համար կան մեր սոց.ցանցերը։ Միացրեք ու միացեք…
Ժամանակակից մարդը հեռուստացույց չի նայում՝ սա կարծրատիպ է։ Ժամանակին կարծրատիպ էր օրինակ այն, որ հեռախոսով Marvel-ի ֆիլմերը հնարավոր չի դիտել, կարծրատիպ էր, որ ավտոմեքենան պարտադիր պետք է բենզինով լինի՝ ինչ էլեկտրականություն, կամ օրինակ, կարծրատիպ էր, որ նորմալ երեւանցի տղան երբեք քաղաքի կենտրոնում ինքնագլոր (самокат) չի քշի՝ այն էլ վարձով։ Փաստ է՝ գալիս է ժամանակ, երբ պարզվում է՝ կարծարատիպերը սխալ էին, դրանք հերքողները՝ ճիշտ։
Հեռուստացույցը միացնելը արդեն հետամնացություն չի։ Ժամանակակից մարդը պետք է ընտրի՝ կա’մ լինել անտեղյակ, կա’մ գիժ, կամ հնարավորինս արդյունավետ օգտվի բոլոր գաջեթներից՝ այդ թվում TV-ից։
Ու եթե աշխատավայրում, տանը կամ հանգստի միջավայրերից որեւէ մեկում հեռուստացույց կամ հեռուստաէկրան ունեք, կարող եք վերցնել պուլտը, սեղմել ABN-ի կոճակը, ձայնը իջեցնել եւ շարունակել համացանցում թափառել, սքրոլել ու լայքել։
Նարեկ Նիկողոսյան. ABN