Այս տարի պլանավորված է իրականացնել մոտ 200 կմ ավտոճանապարհի միջին նորոգում: Դրանց մի մասն ավարտական փուլում է: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ասել է, որ նախորդ մրցույթների ժամանակ բավական փող են խնայել: Այն հիմա վերաբաշխում են դեռեւս չիրականացված ծրագրերի համար: Խոսքը չորս շինարարական հատվածների մասին է: Մոտ 30 կմ-ի համար հատկացվելու է 1 մլրդ 325 մլն դրամ: Այդ գումարով կկնքվեն պայմանագրերը եւ կսկսեն աշծատանքը:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.