Ռուսական ALROSA հանքարդյունաբերական ընկերության դեմ պատժամիջոցները հանգեցրել նրան, որ ադամանդի համաշխարհային շուկան բաժանվել է երկու մասի։ Ամենաշատ շահույթը ստանում է Հնդկաստանի և Բելգիայի գնորդների խումբը, որոնք, առանց Ռուսաստանի հետ գործարքները ցույց տալու, Ռուսաստանից շահավետ պայմաններով մեծ ծավալի ադամանդներ են գնում: Բլումբերգի տվյալներով թանկարժեք մետաղների շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկը՝ Tiffany & Co. և Signet Jewelers-ը, որոնք հրաժարվեցին հումք գնել ALROSA-ից, սկսել են գործակցել մրցակից De Beers ընկերության հետ։ Բայց նրան շատ հումք չի մնացել վաճառելու։ Արևմտյան մատակարարներին անհանգստացնում է էժան ադամանդների բացակայությունը։ Միևնույն ժամանակ, համաշխարհային շուկայի գործարքների գաղտնիությունը հուշում է, որ Ռուսաստանից քարերը կարող են հայտնվել նաև Արևմուտքի շուկաներում՝ անցնելով գնորդների մեծ շղթայով։
Bloomberg. Թանկարժեք քարերի շուկան թանկացել է հակառուսական պատժամիջոցների պատճառով
Սպտ 19, 2022 14:46
39