Եվրոպայում էներգիայի նորմավորման սպառնալիքը դեռեւս իրական է, քանի որ գերմանական կարգավորիչը նախազգուշացրել է, որ այս ձմռանը հավանաբար կլինի գազի անբավարարություն ու սպառողներին կոչ է արել նվազեցնել իրենց գազի սպառումը` որպես պարտադիր նորմավորումից խուսափելու ջանքերի մի մաս: Դաշնային ցանցային գործակալությունը մշակել է գազի աճուրդի մոդել, որով ընկերությունները կարող են առաջարկել մի գին, որի դեպքում իրենք պատրաստ կլինեն նվազեցնել սպառումը: Գերմանիայում դեռևս հստակ չի, թե որ ոլորտների մատակարարումը կնորմավորվի:
Եվրոպան պատրաստվում է ձմռանը գազի անբավարարությանը եւ էլեկտրաէներգիայի անջատումներին
Սպտ 16, 2022 16:29
63