Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթ տեղափոխող 30 լցանավի նկատմամբ
Մարդիկ և ռոբոտները. համագործակցություն կամ մրցակցություն տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 95.1%-ով
Համաշխարհային բանկը 2022 թվականի փետրվարից Կիև է ուղարկել ավելի քան 40 միլիարդ դոլար
Վճարի՛ր Իդրամով Երևան մոլում և շահի՛ր նվերներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչպե՞ս Իլոն Մասկը դարձավ պատմության ամենահարուստ մարդը մեկ շաբաթվա ընթացքում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 243 դեպք. գրանցվել է 43 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ
Ամենախոշոր կիբերհարձակումը. Թրամփն ու հարյուրավոր գործիչներ տուժել են. մանրամասները՝ ABNews.am կայքում
Threads-ը թարմացնում է իր ալգորիթմը. ի՞նչ է փոխվելու օգտատերերի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024-ի երրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,2%-ով
Վրաստանի առևտրաշրջանառությունը 2024թ.-ի 10 ամիսներին հասել է 19,03 մլրդ դոլարի
Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոն դրամի
Ուկրաինան մեկ շաբաթվա ընթացքում գրեթե եռապատկել է էլեկտրաէներգիայի ներկրումը
Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 74,74 դոլար
ՊԵԿ-ն ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր նորությունները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
Hyundai-ն ավելի քան 42000 մեքենա հետ կկանչի՝ հաղորդագծի հետ կապված խնդրի պատճառով
Արմավիրի մարզի Մարգարա գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում

Եվրահանձնաժողովը որոշել է կրճատել Հունգարիայի ֆինանսավորումը

Սպտ 14, 2022 14:09
19
ADS

Եվրահանձնաժողովը (ԵՀ) խորհուրդ է տալիս կրճատել Հունգարիայի ֆինանսավորումը վարչապետ Վիկտոր Օրբանի վարչակազմում կոռուպցիայի մտավախությունների պատճառով: Այս որոշման մասին հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին։

Գործակալության տվյալներով ՝ ԵՀ-ն համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա սեպտեմբերի 18-ին։ Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի երեք ամսվա ընթացքում։ Նշվում է, որ հիշյալ ծրագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ դրա օգտին տրվի ձայների զգալի մեծամասնություն։

Bloomberg-ը գրում է, որ Հունգարիան դարձել է առաջին երկիրը, որի կառավարությունը հետաքննվել է նոր կանոններով, որոնք թույլ են տալիս ԵՄ-ին պատժել այն երկրներին, որոնք խաթարում են իր ֆինանսական շահերը։ Եվրահանձնաժողովը մի քանի ամիս է անցկացրել Օրբանի կաբինետում կոռուպցիոն սխեմաների հետաքննության վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունգարիայի իշխանությունները կարգադրել են երկրում ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարող անկախ մարմին, ինչպես նաև հանձնարարել են ստեղծել պետական ​​գնումների գնահատման համակարգ։ Նեպսավան գրել է, որ նորամուծությունները կապված են Բուդապեշտի դեմ Եվրահանձնաժողովի պահանջների և Բրյուսելից նյութական աջակցություն ստանալու Օրբանի ցանկության հետ։