Երևանյան կանգառներում տեղադրվում են նոր սրահներ: Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրի ընթացքում տեղադրվել է 10 նոր սրահ: Ընթացիկ տարում քաղաքապետարանի լրացուցիչ ծրագրով Երևանում կտեղադրվի ևս 30 նոր կանգառ; Բացի այդ այս տարի համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Ու նաև համայնքային միջոցներով Էլեկտրատրանսպորտ ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Շարժակազմի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է, կա հաղթող: Համայնքը նախանշում է ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսի ձեռքբերում:
Երևանի միջոցներով Էլեկտրատրանսպորտի հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով
Սպտ 6, 2022 14:21
81