ՊԵԿ-ում քննարկվել է Հայաստանի եւ Իրանի միջեւ բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները: Քննարկմանը մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալը և Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը: Կարեւոր են համարվել երկու երկրների մաքսային մարմինների միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը։ Հայկական կողմը վստահեցրել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ գործակցության զարգացմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլեւ Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում:
Քննարկվել է ՀՀ եւ Իրանի միջեւ բեռնափոխադրման ընթացակարգի դյուրացումը
Սպտ 5, 2022 19:25
70