Նախորդ տարվա 3-րդ եռամսյակից մինչև այս տարվա 2-րդ եռամսյակ Հայաստանում պահպանվել է բարձր գնաճային միջավայրը: ԿԲ հաշվետվության մեջ նշված է, որ դրան նպաստել են ինչպես արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունները, այնպես էլ ներքին պահանջարկի աճը: Բարձր գնաճը զսպելու համար ԿԲ-ն իրականացրել է հստակ քայլեր, որի շնորհիվ տարեվերջից դիտվել է 12-ամսյա գնաճի էական նվազում, սակայն այս տարվա փետրվարի վերջից, ռուս-ուկրաինական հակամարտության սրման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման ազդեցությամբ, տնտեսությունում ձևավորվել են գնաճային նոր գործոններ: Ստեղծված վիճակը կարգավորելու համար երկրի գլխավոր բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը, 2.75 տոկոսով ։ դրա շնորհիվ՝ տարեվերջից գնաճը որոշակիորեն մեղմվել է: 12-ամսյա գնաճը մինչև դեկտեմբեր ավելանալուց հետո նվազել է մինչև 6.5%, իսկ երկրորդ եռամսյակում կրկին ավելացել է՝ հունիսին հասնելով 10.3%-ի: Կանխատեսվում է, որ միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում գնաճի տեմպը աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ։
Կանխատեսվում է, որ միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում գնաճի տեմպը աստիճանաբար կթուլանա
Սպտ 2, 2022 14:01
59