Այս տարի Գյումրիում Կառավարություն-համայնք գործակցությամբ իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր՝ 53 ենթածրագրով։ Ընդհանուր բյուջեն կազմում է 3 մլրդ 394 մլն, որից 1 մլրդ 594 մլն-ը հատկացնում է կառավարությունն: Արդեն իսկ ընթացքի մեջ է Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի և տանիքի նորոգումը, նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 71 մլն 741 հազար դրամ՝ 45 տոկոս պետության համամասնությամբ։ Սուբվենցիոն ծրագրով կնորոգվի նաև «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայտե պատշգամբը։ Աշխատանքը դեռ չի մեկնարկել, նախատեսվում է նախահաշվային ընդհանուր արժեքով 14 մլն 72 հազար դրամի աշխատանքի իրականացում։ Արդեն մեկնարկել է նաև 2023 թ. հայտերի ընդունումը։ Հունվարից արդեն հնարավոր կլինի մրցույթների իրականացումը:
Գյումրիում իրականացվում է մոտ 3,5 միլիարդի 6 խոշոր ծրագիր
Օգս 31, 2022 13:40
137