Հունվար-հունիսը Հայաստանի արդյունաբերության համար բավականին բարձր արդյունք է ապահովել՝ 5.8 տոկոսանոց աճ, ընդհանուր ծավալը` ավելի քան 1 տրլն 36 մլրդ դրամ: Ընդ որում` վերջին շրջանում արդյունաբերության լոկոմոտիվը ոչ թե հանքարդյունաբերությունն է, որն անկում է արձանագրել 10.3 տոկոսով, այլ հիմնականում մշակող արդյունաբերությունը՝ սննդամթերքի, հիմնային մետաղների, ծխախոտի և խմիչքի արտադրության ճյուղերով: Ի դեպ, եթե նախորդ տարվա առաջին 6 ամսում հանքարդյունաբերության դերը ընդհանուր կառուցվածքում 28.9 տոկոս էր, այժմ այն՝ 24.7 է: Հայաստանի արտահանման գլխավոր ուղղությունը համարվող Ռուսաստանում, վերջին իրադարձություններով պայմանավորված, հայկական արտադրանքի պահանջարկը մեծացել է, և այս հանգամանքից ելնելով՝ մասնագետները մինչև տարեվերջ ակնկալում են արդյունաբերության արտադրանքի ծավալի ավելի բարձր ցուցանիշ:
Հունվար-հունիսին Հայաստանի արդյունաբերության ճյուղում արձանագրվել է բավականին բարձր արդյունք
Օգս 26, 2022 14:47
136