Աշխարհում պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը 2019 թվականից կրկնապատկվել է՝ հասնելով 345 միլիոնի՝ COVID-19 համավարակի, հակամարտությունների եւ կլիմայի փոփոխության պատճառով: Հայտնում է Պարենի համաշխարհային ծրագիրը: ՊՀԾ տարածաշրջանային տնօրենը նշել է, որ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը հսկայական հետեւանքներ է ունեցել, ինչն ընդգծում է ինչպես տարածաշրջանի կախվածությունը ներմուծումից, այնպես էլ նրա մոտ լինելը Սեւ ծովին: Ծախսերն աճել են միջինը 45 տոկոսով, քանի որ COVID-19-ը եւ արեւմտյան դոնորները բախվել են հսկայական տնտեսական խնդիրների:Նավթ արտահանող երկրների համար, ինչպիսին Իրաքն է, որոնք շահել են ուկրաինական պատերազմի սկզբից նավթի գների աճից, պարենային անվտանգությունը սպառնալիքի տակ է: Իրաքին անհրաժեշտ է մոտ 5,2 մլն տոննա ցորեն, սակայն արտադրել է ընդամենը 2,3 մլն տոննա ցորեն, ասել է նա: Մնացածը պետք է ներկրվի, որն ավելի թանկ կարժենա։
Աշխարհում պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը հասել է 345 միլիոնի
Օգս 25, 2022 14:19
55