Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի համար հայտարարել է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա՝ մոտ 34 կմ ավտոճանապարհի շինարարական աշխատանքի ձեռքբերման մրցույթ։ Աշխատանքը պետք է իրականացվի նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան, որոնք պատվիրատուի տրամադրած մրցութային փաստաթղթի անբաժան մաս են: Մրցութային հայտերի ներկայացման ժամկետն է 2022 թ. հոկտեմբերի 6-ը` ժամը 16-ը:
Հայտարարվել է Հյուսիս-հարավ միջանցքի Տրանշ-2-ի 34 կմ-ի շինաշխատանքի ձեռքբերման միջազգային մրցույթ
Օգս 25, 2022 14:20
253