ԵՄ բնակչության թիվը միգրացիայի շնորհիվ հասել է ռեկորդային 450 միլիոնի. Eurostat
Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով
Հայաստանում մշտական բնակչությունը 2025 թ. նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 84,000–ով. ՄԱԿ–ի Բնակչության հիմադրամ
2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը

«Տնտեսություն և հասարակություն» ամսագրի երրորդ համարը

Հնվ 3, 2024 08:34
230

Պարբերականն սկսվում է «Մակրոտնտեսագիտություն» խորագրով, որի ներքո հանդես են գալիս Սոս Խաչիկյանը, Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, Աիդա Միրումյանը՝ «ՀՀ արդյունաբերության ոլորտի զարգացման միտումները և կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունը» հոդվածով։

«Ֆինանսներ» խորագրում տեղ է գտել Վահան Բաբայանի «ՀՀ առևտրային բանկերի հիմնական ցուցանիշների համեմատական վերլուծություն» հոդվածը։

«Սոցիալական քաղաքականությունը» ներկայացնում է Աշոտ Մարկոսյանի և Մերուժան Մարկոսյանի «Հայաստանի Հանրապետության բնակչության եկամուտների ու ծախսերի բաշխման գնահատումը», ինչպես նաև Անի Խաչատրյանի «Աղքատության նյութական և ոչ նյութական հարթությունները Հայաստանի Հանրապետությունում» ուսումնասիրությունները։

«Շուկաներ և մրցակցություն» խորագրում Կարինե Միքայելյանի, Մարիաննա Խչեյանի, Հովհաննես Կարապետյանի, Օֆելյա Կարախանյանի «Ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացվող հակածխախոտային քաղաքականությունը, դրա արդյու­նավետությունը և ազդեցության գնահատման առանձնա­հատկությունները» հոդվածն է։

«Կրթություն, նորարարություն, գիտելիք»-ում հանդես են գալիս Ատոմ Մարգարյանը, էմիլ Գրիգորյանը և Հարություն Թերզյանը՝ «Երկրների նորարարական զարգացման ազդեցությունը աշխատանքի արտադրողականության վրա» աշխատությամբ։

«Միջազգային տնտեսագիտություն» խորագրում զետեղված է երեք հոդված՝ Զոյա Թադևոսյան, Կիմա Բադալյան, Ալբերտ Հայրապետյան՝ «ՀՀ երիտասարդների միգրացիայի ընտրանքային հետազոտություն», Տաթևիկ Մկրտչյան՝ «Երիտասարդների միջազգային միգրացիայի հիմնախնդրի շուրջ. գլոբալ մարտահրավեր և հնարավորություններ», Վահե Միքայելյան, Տաթևիկ Վարդանյան՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը համաշ­խար­հային տնտեսության վրա»։

ՀՊՏՀ գիտական հանդեսի՝ «Տնտեսություն և հասարակություն» ամսագրի երրորդ համարն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ