ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել
Հայաստանի ամենախոշոր հարկատուի մասին մանրամասները կարդացեք ABnews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. կարդացեք ABnews.am կայքում
Ինչպես է «կանխատեսող վերլուծությունը» հեղափոխում բիզնես ռազմավարությունը. կարդացեք ABnews.am կայքում
Ինչպիսինը պետք է լինի պրոֆեսոնալի էլ.փոստի ստորագրությունը. կարդացեք ABnews.am կայքում
Մասկը դոլարի անկում է կանխատեսել, եթե ԱՄՆ-ն չլուծի պետական պարտքի խնդիրը
Պետրոս Պետոյանը նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Անշարժ գույքի գործարքների թիվը 2024թ. փետրվարին աճել է մոտ 27%-ով. մանրամասները՝ ABnews.am կայքում
Ըստ բնապահպանների Հայաստանում մինչև 10 ընձառյուծ կա
Մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կկազմակերպվի «Վերջին դաս». ԿԳՄՍ-ն հորդորում է բացառել դրամահավաքը
ԵՄ-ը կֆինանսավորի Ադրբեջանի ականազերծման ծրագիրը. նախաձեռնության բյուջեն կկազմի 8 մլն եվրո
Պուտինի այցը Չինաստան նախատեսված է մայիսի 15-16-ը
Կոլումբիայի իշխանությունները դադարեցրել են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները
Շենգավիթ վարչական շրջան բարեկարգվում է 18 բակային տարածք
Ըստ «SIPRI»-ի՝ Ադրբեջանը 2022 թ. 109 հատ ավիառումբ է ստացել Թուրքիայից
ՏՏ-ն ամենաբարձր աշխատավարձեր ունեցող ոլորտն է Հայաստանում. մյուս մանրամասները՝ ABnews.am կայքում
Էմոցիոնալ ինտելեկտի դերը բիզնեսի առաջնորդության մեջ. հոդվածը կարող եք կարդալ ABnews.am կայքում
2024 թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալների ամփոփումը առկա է ABnews.am կայքում
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Խնդիրներ` iPhone-ում, iPad-ում, Mac-ում, սմարթֆոնների պահանջարկի անկում և ոչ միայն

Օգս 24, 2022 23:11
106
ADS

 Սմարթֆոնների պահանջարկի անկում
Samsung-ը կտրուկ նվազեցրել է սմարթֆոնների արտադրությունը

Լրատվամիջոցներին, հայտնի է դարձել, որ Սամսունգ ընկերությունը կտրուկ նվազեցրել է հեռախոսների արտադրությունը Նոր ծրագրերի համաձայն` Samsung-ը մտադիր է շուկա մատակարարել 260 միլիոն սարք: Նախկինում ընկերությունը պլանավորում էր թողարկել առնվազն 300 միլիոն միավոր սարք: Ըստ տեղեկությունների ընկերությունը արտադրական պլանները կրճատել է, հաշվի առնելով մատակարարումների շղթայի հետ կապված խնդիրները, գնաճը, սմարթֆոնների պահանջարկի անկումը:

Մակրոտնտեսական անկայունություն
Samsung-ը մտածում է մոնոբլոկ սմարթֆոններից հրաժարվելու մասին

Ի դեպ Samsung-ի բջջային բաժնի ղեկավար Ռո Թաե Մունը հայտարարել է հարավկորեական վաճառողի մոնոբլոկ սմարթֆոններից աստիճանաբար հրաժարվելու պլանների մասին՝ շեշտը դնելով ծալովի գաջեթների վրա: Նշվում է, որ որոշումն ընդունվել է պրեմիում դասի սարքերի սեգմենտի աճի տեմպի դանդաղմանն ու աշխարհում մակրոտնտեսական անկայունությանն ի պատասխան: Թոփ մենեջերը նշել է, որ մինչեւ 2025 թ. Galaxy Z Flip եւ Galaxy Z Fold ճկուն էկրանով սմարթֆոնները կկազմեն Samsung սմարթֆոնների ընդհանուր թվի կեսը:

Սխալ թարմացում
Google-ը սխալմամբ թողարկել է Android-ի հին տարբերակը

Pixel սմարթֆոնների որոշ սեփականատերեր Google-ից ստացել են հին Android թարմացում, նորի փոխարեն, հայտնում է Android Police-ը: Քաղաքացիների խոսքով իրենք ցանկացել են հեռախոսում տեղադրել ամենավերջին Android 13-ը, սակայն թարմացման գործընթացից հետո նկատել են, որ իրենց սարքերը մնացել են նախորդ տարբերակով:

Xiaomi Mix Fold 2
Galaxy Fold-ի չինական կլոնը վաճառվել է հինգ րոպեում եւ դարձել է բեսթսելեր

Չինաստանում մեկնարկել է Xiaomi Mix Fold 2 ծալովի սմարթֆոնի վաճառքը, որն արդեն բեսթսելեր է դարձել: Xiaomi-ի ներկայացուցչի խոսքով՝ առաջին Mix Fold 2-ը սպառվել է վաճառքի մեկնարկից ընդամենը հինգ րոպե անց: Վաճառողը չի նշել վաճառված սարքերի քանակը:
Xiaomi Mix Fold 2-ի առանձնահատկություններից մեկը նրա հաստությունն է՝ ընդամենը 5,4 մմ, ինչը Mix Fold 2-ը դարձնում է իր տեսակի ամենաբարակ ներկայացուցիչը: Նաեւ սմարթֆոնը ընկերությունից ստացել է հիմնական տեսախցիկը սենսորի տեսքով՝ հատուկ ոսպնյակով եւ ֆիլտրերով: Ars Technica պորտալը նախկինում Mix Fold 2-ն անվանել էր Samsung-ի Galaxy Fold սերիայի կլոն, սակայն նշել էր դրա կոմպակտ չափերը եւ տարողունակ մարտկոցը: Xiaomi Mix Fold 2-ի գինը 8999 յուան է:

Իսայդերի բացահայտումները
Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները

Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները, գրում է չինական MyDrivers կայքը եւ նշում, որ պատկերները ստեղծվել են Apple-ի նախկինում արտահոսած գծագրերի հիման վրա: Նոր iPad-ում կպահպանվի Home ստեղնը, ներկառուցված մատնահետքի սկաներով: Apple-ի նոր բյուջետային iPad-ը կունենա պրեմիում դասի iPad Pro դիզայն ավելի հարթ եզրերով եւ ավելի կլոր անկյուններով: Ըստ չինացի ինսայդերի, որը տարածել է լուսանկարները, iPad 10-ը կունենա 10,5 դյույմանոց էկրան, Apple A14 պրոցեսոր, նաեւ 5G անլար կապի մոդուլներ, Wi-Fi 6 եւ Bluetooth 5.0:Սպասվում է, որ նոր տարբերակի թողարկումը տեղի կունենա 2022 հոկտեմբերին, իսկ դրա գինը կսկսվի 399 դոլարից, ինչը 40 դոլարով ավելի է նախորդի արժեքից:

Խնդիրներ iPhone-ում, iPad-ում, Mac-ում

Apple-ը խորհուրդ է տվել թարմացնել iOS օպերացիոն համակարգը

Apple-ը հայտնել է iPhone, iPad և Mac սարքերի անվտանգության հետ կապված խնդիրների մասին: Հայտնաբերված խոցելիության պատճառով հաքերները կարող են ձեռք բերել ամբողջական ադմինիստրատիվ հասանելիություն սարքերին: Խորհուրդ է տրվում iOS օպերացիոն համակարգը թարմացնել վերջին հասանելի տարբերակով: Ընկերությունը պարզաբանել է, որ դրանք հայտնաբերվել են անանուն հետազոտողների շնորհիվ:
Փորձագետները հայտնել են, որ ամենախոցելի սմարթֆոններն են iPhone 6S և ավելի նոր մոդելները, iPad-ի 5-րդ սերնդի և բոլոր հետագա մոդելները, iPad Pro-ն և iPad Air 2-ը, նաև Mac նոութբուքները:

Գործունեության ընդլայնում
Apple-ը բանակցություն է վարում Վիետնամում Apple Watch-ի եւ MacBook-ի արտադրության համար

Apple-ը բանակցություն է վարում Վիետնամի հետ Apple Watch եւ MacBook թողարկելու համար: Չինաստանից դուրս արտադրության դիվերսիֆիկացման նպատակով, հաղորդում է ճապոնական Nikkei թերթը: Աղբյուրների համաձայն՝ Apple-ի մատակարարները սկսել են թեստային ռեժիմով Apple Watch արտադրել Վիետնամի հյուսիսում: Ընկերությունը նաեւ մատակարարներին խնդրել է ստեղծել MacBook-ի փորձնական արտադրական գիծ, սակայն զանգվածային արտադրության գործընթացը դանդաղ է ընթանում համաճարակի եւ նոութբուքերի բաղադրիչների երկար մատակարարման շղթայի պատճառով: Վիետնամն արդեն Apple-ի ամենամեծ արտադրական կենտրոնն է Չինաստանից դուրս: Վիետնամական գործարանները արտադրում են iPad պլանշետներ եւ AirPods ականջակալներ:

Ներքին թեստավորում
IPhone-ներում մեծ քանակությամբ գովազդ կհայտնվի

Apple-ը նախատեսում է ավելացնել գովազդների քանակը նախապես տեղադրված iPhone հավելվածներում եւ բրենդի այլ սարքերում: Ըստ Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանի Apple-ն արդեն գովազդի ներքին թեստավորում է իրականացրել Maps սերվիսի միջոցով. ակնկալվում է, որ օգտատերին առաջարկություններ կտրվեն մոտակա ռեստորան կամ խանութ փնտրելիս: Իսկ բիզնեսի սեփականատերը ընկերությանը կվճարի, որոնման արդյունքներում ավելի բարձր տեղ գրավելու համար, ինչն լրացուցիչ եկամուտ կստեղծի բրենդի համար:

Նորություն Telegram Premium-ի օգտատերերի համար
Օգտատերը կարող է սահմանափակել հաղորդագրությունները

Telegram Premium-ի օգտատերն այժմ հնարավորություն ունի արգելափակել մուտքային ձայնային կամ տեսահաղորդագրությունները, հայտնել է ընկերությունը: Telegram-ը պարզաբանում է, որ օգտատերը կկարողանա բացառություններ սահմանել՝ նշելով առանձին օգտատերերի կամ օգտատերերի խմբեր, որոնք միշտ կկարողանան կամ երբեք չեն կարողանա ձայնային հաղորդագրություններ ուղարկել նրանց:

Հուսալի եվ արագ
Whatsapp-ը հավելված է թողարկել Windows-ի համար

Իսկ WhatsApp-ը մշակել է նոր ինքնուրույն հավելված Windows-ի համար: Նշենք, որ մինչև այս, համակարգիչը WhatsApp-ին միանում է կամ բրաուզերով, կամ ներբեռնում է էկրանային տարբերակը ըստ վեբ-հիմքի: Հավելվածի նոր վարկածը ունի առավելություն դրանց հանդեպ, որի շնորհիվ այն օպտիմալացված է Windows-ին, ավելի հուսալի է եւ արագ է աշխատում: Բացի այդ, նախկինում օգտատերը պետք է հավաստիանար, որ սմարթֆոնը, որը սինխրոնացած է բրաուզերային տարբերակի հետ, միացված է համացանցին: Հիմա արդեն օգտատերը կարող է հանգիստ միանալ համակարգչով, առանց սմարթֆոնն համացանցին միացնելու:

Պատժամիջոցների հետևանքները
Bosch-ը պատրաստվում է վաճառել իր գործարանները Ռուսաստանում

Կենցաղային տեխնիկա արտադրող գերմանական Bosch ընկերությունը պատրաստվում է վաճառել իր գործարանները Ռուսաստանում: Նա արդեն գնորդ է փնտրում: Ըստ լավատեղյակ աղբյուրների ընկերությունը կվաճառի Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող երկու գործարանը: Դրանց շուկայական գինը գնահատվում է 3,8-4,4 մլրդ ռուբլի: Բայց այժմ դրանց րժեքը շատ ավելի ցածր է ՝ ապրանք չարտադրելու պատճառով: Այս առումով շուկայի մյուս մասնակիցները քննարկում են դրանց գնման հարցը? Հնարավոր գնորդները կարծում են, որ առաջարկվող գինը չափազանց բարձր է:

Վերադարձ
Reebok-ը վերադառնում է Ռուսաստան

Փոխարենը Reebok-ն է վերադառնում Ռուսաստան: մասնագիտացած է սպորտային հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրության մեջ, հայտարարել է Ռուսաստան վերադառնալու մասին։ Ֆլո Օբուվ ՌՈՒ ընկերության հայտարարության մեջ նշված է, որ իրենք իրավունք են ստացել Ռուսաստանում վաճառել Reebok-ի ապրանքները։ Հիշեցնեմ, որ Reebok խանութները դադարեցրել են իրենց աշխատանքը Ռուսաստանում 2022 թվականի մարտին:

Նորույթ
Chery-ն կթողարկի Tiggo 9 նոր առաջատար քրոսովերը

Չինական Chery ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր ֆլագմանային քրոսովեր, որը կկոչվի Tiggo 9: Քրոսովերը կունենա 4780 մմ երկարություն, 1920 մմ լայնություն եւ 1700 մմ բարձրություն: Նշվում է, որ նորույթը Chery Tiggo 8 մոդելից 58 մմ ավելի երկար է, 60 մմ ավելի նեղ եւ 5 մմ ավելի ցածր: Շարժիչային նոր տարրերի շարքը կներառի 1.6 եւ 2.0 լիտրանոց բենզինային տուրբո շարժիչներ, որոնք կաշխատեն յոթ արագությամբ ռոբոտային փոխանցման տուփով: Ավտոմեքենան հասանելի կլինի առջեւի կամ լիաքարշակ տարբերակներով: Թե երբ կկայանա Chery Tiggo 9-ի պրեմիերան, արայժմ չի հաղորդվում:

Tesla-ի հաջողությունները
Ընկերությունը հիմնադրումից ի վեր արտադրել է ավելի քան 3 միլիոն ավտոմեքենա

Էլեկտրաքարեր արտադրող ամերիկյան Tesla-ն անցել է 3 միլիոն ավտոմեքենայի նշագիծը: Ընկերության ղեկավար Իլոն Մասկը նշել է Շանհայի գործարանի հաջողությունը, որը, չնայած Չինաստանում գործող կորոնավիրուսային սահմանափակումներին, թողարկել է մեկ միլիոներորդ ավտոմեքենան:

Մեկնաբանություն