Իսկ Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը, կասեցրել է գազի մատակարարման վերաբերյալ բանակցությունն Ադրբեջանի հետ և այժմ վերանայում է նախորդ կառավարության օրոք ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նոր կառավարությունը չի բացառում, որ նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի ռուսական Գազպրոմիե հետ։ Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագիր Բուլղարիան կնքել էր դեռևս 2013-ին, սակայն, Հունաստան-Բուլղարիա գազամուղի կառուցման ձգձգման հետևանքով Հարավային գազային միջանցքը սկսել է գործել միայն 2020-ի ավարտին և Բուլղարիան Ադրբեջանից ստանում էր նախատեսված ծավալի միայն մեկ երրորդը։ Դրա հետևանքով Սոֆիային տուգանք էր սպառնում պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։
Բուլղարիան կասեցրել է Ադրբեջանի հետ գազի մատակարարման վերաբերյալ բանակցությունը
Օգս 12, 2022 14:58
136