Ամերիկյան SpaceX ընկերությունը չորրորդ նավի կառուցումն ավարտելուց հետո կդադարեցնի նոր Crew Dragon տիեզերանավի արտադրությունը,- հայտնում է Reuters-ը։ SpaceX-ը կշարունակի Crew Dragon բաղադրիչների արտադրությունը և կպահպանի լրացուցիչ Crew Dragon պարկուճներ արտադրելու կարողությունները: Հաշվի առնելով Crew Dragon-ի բազմաթիվ առաքելությունները՝ նախկինում ենթադրվում էր, որ SpaceX-ը կթողարկի սահմանափակ թվով տիեզերանավեր: Սակայն մինչ այժմ հայտնի չէր, թե քանի պարկուճ է նախատեսում պատրաստել ընկերությունը՝ նախքան այլ նախագծերին անցումը։
2020 թվականին իր առաջին անձնակազմով թռիչքից հետո, Crew Dragon-ը տիեզերք է ուղարկել հինգ անձնակազմ։
Առևտրային ընթացիկ ծրագրի շրջանակներում ՆԱՍԱ-ն նախատեսում էր օգտագործել SpaceX պարկուճը՝ տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխելու համար վեց առաքելություններով: NASA-ն վերջերս հայտարարել է , որ կօգտագործի նավը ևս երեք թռիչքների համար Boeing-ի Starliner-ի հետաձգումների պատճառով: