Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են սկսել ռուսական գազի համար ռուբլով մասնակի վճարումները։ Այս մասին հայտնում է Интерфакс-ի ռուսական խմբագրությունը ՝ վկայակոչելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հայտարարությունը։
Նրա խոսքով ՝ Սոչիում կայացած հանդիպմանը նախագահները քննարկել են Թուրքիա ռուսական գազի մատակարարման հարցը։ Նովակը պարզաբանել է, որ Ռուսաստանը Թուրքիային տարեկան մատակարարում է մոտ 26 մլրդ խմ։
«Բանակցությունների ընթացքում նախագահները պայմանավորվել են, որ մենք կսկսենք գազի մասնակի մատակարարումները և կվճարենք ռուբլով»,- ասել է նա։
Նովակի խոսքով ՝ Թուրքիան և Ռուսաստանը քննարկել են նաև համագործակցությունը բանկային և ֆինանսական ոլորտում, ինչի շուրջ «մեծ պայմանավորվածություններ» են ձեռք բերվել։ ՌԴ փոխվարչապետը նաև հավելել է, որ ռուսական առևտրային ընկերությունները և ՌԴ քաղաքացիները «պետք է կարողանան վճարել զբոսաշրջային ուղևորությունների ժամանակ և առևտրի ընթացքում ազգային արժույթով»։