Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը և ՄԱԿ—իպարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Շիրակի մարզի Լուսակերտ գյուղ, որտեղ ՄԱԿ—ն իրականացնում է Կանաչ էներգիա արդյունավետ գյուղատնտեսության համար ծրագիրը։
Ծրագրի առաջին բաղադրիչով համայնքային կենտրոնին տրամադրվել է արևային կայան։ Տարեկան խնայողություններով համայնքը պատրաստվում է աջակցել գյուղատնտեսության զարգացմանը: Ծրագրի մյուս բաղադրիչով համայնքի տասնհինգ տնտեսություն ստացել են սերմեր ու անցել վերապատրաստման դասընթաց՝ ոչ ավանդական եղանակով հողագործության ու այգեգործության թեմայով:
ՄԱԿ—ի պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանի ավելի քան 50 համայնքներում նմանատիպ ծրագրեր է իրականացնում։ Իսկ Չինաստանը մտադիր է գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագիրը առաջիկայում ընդլայնել։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.