Mazda-ն ռուսական համատեղ ձեռնարկության իր մասնաբաժինը 1 եվրոյով փոխանցել է Sollers Auto PJSC -ին. «Интерфакс» Ճապոնական Mazda Motor ավտոմոբիլային կորպորացիան որոշել է դադարեցնել իր գործունեությունը Ռուսաստանում։ Ընկերությունը Վլադիվոստոկում համատեղ ձեռնարկությունում իր մասնաբաժինը փոխանցել է Sollers Auto PJSC-ին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Ճապոնական ավտոարտադրողը բաժնետոմսերի փոխանցման պայմանագիր է ստորագրել հոկտեմբերի 24-ին: Գործարքի գումարը կազմել է մեկ եվրո։ Mazda-ն ծրագրում է 12 մլրդ իենի (մոտ 82 մլն դոլար) վնաս գրանցել ռուսական շուկայից դուրս գալուց հետո։ Կոնցեռնը նշում է, որ Ռուսաստանում բիզնեսով զբաղվելու հնարավորություն չի տեսնում։