«ZARA»-ն Ռուսաստան կվերադառնա «New Fashion» անվանումով. «Известия» Zara-ի խանութները Ռուսաստան կվերադառնան New Fashion անվանմամբ։ Այս մասին հայտնում է Известия-ն ՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ թերթի ՝ ընդհանուր առմամբ նախատեսվում է բացել չորս խանութ։ Նշվում է, որ ապրանքանիշի ոչ բոլոր հավաքածուները կլինեն խանութներում։ Ռուսական գրասենյակը կշարունակի աշխատել լիբանանցի գործարարի ղեկավարությամբ։ Հիշեցնենք,որ հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ իսպանական Inditex խումբը, որին պատկանում են Zara, Massimo Dutti, Pull & Bear, Oysho, Bershka և Stradivarius ապրանքանիշերը, քննարկում է Ռուսաստանում հագուստի խանութները լիբանանյան Azadea խմբին վաճառելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է Cronicalglobal-ը, Azadea-ն արդեն ունի իսպանական արտոնություն Ալժիրում, Բահրեյնում, Օմանում և Քաթարում և թիմ է հավաքում Ռուսաստանում խանութներ գնելու համար: