OpenAI-ը կրկին հետաձգել է իր բաց կոդով մոդելի թողարկումը
«Wizz Air»-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է Աբու Դաբիի ուղղությամբ թռիչքները
2025թ.-ի հունվար-մայիսին հեռահաղորդակցության ոլորտում արդյունաբերության հասույթը կազմել է 68․5 մլրդ դրամ
Revolut ընկերությունը կարող է գնահատվել 65 միլիարդ դոլար
ԵՄ ներդրումները Հայաստանում կհասցվեն 2.5 մլրդ եվրոյի․ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն
Ուր են գնում տոննաներով բեռները. Հայաստանի նոր լոգիստիկ պատկերը․ մանրամասները՝ ABNews.am կայքում
Սիրիայի Սուեյդա քաղաքում բախումների հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ
Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները
Ինդոնեզիայում գրանցվել է 6.7 մագնիտուդով երկրաշարժ
2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 790,320
ԱՄՆ-ում առցանց վաճառքներն աճել են 24. 1 միլիարդ դոլարով՝ խոշոր զեղչերի շնորհիվ
Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Նոր Նորք վարչական շրջանում անցկացվել է մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
ՀԱԷԿ-Ը միացել է հանրապետության միասնական էներգահամակարգին
Ինչպես է ԱԲ-ն փոխում լեզվի դասավանդումը և կրթական միջավայրը Հայաստանում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Սաուդյան ընկերությունները 8,3 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել մաքուր էներգիայի ոլորտում
Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով
Օգոստոսի 1-ից հանրային տրանսպորտում վճարման համար այլևս թղթային QR տոմսեր չեն լինի
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը

Ինչ պետք է իմանալ եկամտահարկից օգտվելու մասին

Նյմ 16, 2023 15:21
179

Եկամտահարկի վերադարձի շնորհիվ հազարավոր մարդիկ նոր բնակարան գնելու կամ տուն կառուցելու հնարավորություն ստացան, անշարժ գույքի առաջնային շուկայի զարգացումը նոր թափ ստացավ: Հաշվի առնելով նորակառույցներում բնակարանների ձեռքբերման նկատմամբ պահպանվող պահանջարկը՝ եկամտահարկի վերադարձից օգտվելու հնարավորությունը ներկայացնում ենք հարց ու պատասխանի տեսքով:

– Ե՞րբ կարող եմ օգտվել եկամտահարկի վերադարձից:

– Եկամտահարկի վերադարձից կարող եք օգտվել առաջնային շուկայից՝ անմիջապես կառուցապատողից անշարժ գույք՝ բնակարան, թաունհաուս, առանձնատուն ձեռքբերելու կամ կառուցելու դեպքում, եթե գույքի արժեքը չի գերազանցում 55 մլն ՀՀ դրամը:

– Ի՞նչ չափով եկամտահարկ կարող եմ հետ ստանալ:

– Դուք կարող եք ստանալ առավելագույնը վճարվող տոկոսագումարի չափով եկամտահարկ: Մյուս կողմից, հետ ստացվող եկամտահարկի գումարը չի կարող գերազանցել Ձեր վճարած եկամտահարկի գումարը։ Այսինքն, եթե վճարում եք 100,000 ՀՀ դրամ եկամտահարկ, իսկ տոոկսագումարը 120,000 ՀՀ դրամ է, ապա հետ եք ստանալու 100,000 ՀՀ դրամ։ Իսկ եթե եկամտահարկը 120,000 ՀՀ դրամ է, իսկ տոկոսագումարը՝ 100,000 ՀՀ դրամ, կրկին ստանալու եք 100,000 ՀՀ դրամ։ Եռամսյակային վերադարձի գումարը կազմում է առավելագույնը 1,5 մլն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 500.000 ՀՀ դրամ: Վճարվող տոկոսագումարի նվազմանը զուգահեռ պակասում է վերադարձվող եկամտահարկը:

– Անշարժ գույքը կարո՞ղ է գտնվել ցանկացած վայրում:

– Այս պահին գումարի վերադարձից կարող եք օգտվել Երևանի՝ երրորդից բարձր գոտիներում, ինչպես նաև մարզերում գույքի ձեռքբերման/կառուցման դեպքում: Նախատեսվում է, որ Երևանում օրենքը կդադարի գործել 2025թ-ի սկզբին:

– Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել Հարկային մարմին:

– Եկամտահարկի վերադարձից օգտվելու համար Հարկային մարմին պետք է ներկայացնել մի շարք փաստաթղթեր՝ այդ թվում հիփոթեքի պայմանագրի և ժամանակացույցի բնօրինակ, սեփականության իրավունքի գրանցման պետական վկայական, անձը հաստատող փաստաթուղթ և այլն: Առավել մանրամասն տեղեկատվություն Ձեզ կարող են տրամադրել ՊԵԿ-ում:

– Ի՞նչ պետք է անել պատասխանը ստանալուց հետո:

– Ձեր դիմումի պատասխանը ստանում եք այն էլ. հասցեին, որը նշել եք դիմումի մեջ: Հաստատման դեպքում ստանում եք հղում դեպի էջ, որտեղ յուրաքանչյուր եռամսյակի վերջում դիմում եք ներկայացնում եկամտահարկի վերադարձից օգտվելու համար:

Կոնվերս Բանկն առաջարկում է առաջնային շուկայից բնակարանի/տան ձեռքբերման և կառուցապատման լայն գործիքակազմ, այդ թվում՝ վարկավորում տարբեր ծրագրերի շրջանակներում: Առաջարկներին կարող եք ծանոթանալ https://conversebank.am/hy/house/ հղումով կամ զանգահարելով 010-511-211:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: