VOYAH ապրանքանիշի նոր պրեմիում դասի շքեղ մոդելը պաշտոնապես Հայաստանում է. դիտեք ABNews.am կայքում
Նոր արշավ ECCO-ում՝ IDBank-ից և Իդրամից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում սկսվում է մեծ ճանապարհաշինություն․ ինչ է փոխվելու. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ի՞նչն է խոչընդոտում Հայաստանի տնտեսությանը առաջ շարժվել. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանը քննարկում է որոշ ամերիկյան ապրանքների վրա 125% մաքսատուրքի չեղարկումը. Bloomberg
Ինչու է արժույթի տատանումը գլխացավանք դառնում բիզնեսի համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ նպատակով է ՊԵԿ-ն օգտագործում արհեստական բանականությունը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս 5 ոլորտները փոխել են մարդկանց կյանքը․ ինչպես դառնալ միլիարդատեր՝ մեկ գաղափարով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պետդեպարտամենտում կկրճատեն ավելի քան 130 բաժիններ եւ ավելի քան 700 պաշտոններ
Ինչի վրա կծախսվի 5 միլիոն եվրոն․ կառավարությունը հաստատել է նոր ծրագիր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար. դիտեք ABNews.am կայքում
Վանաձորում բացվեց գերճշգրիտ սարքավորումներով հագեցած Յան Կլինիկ ախտորոշիչ կենտրոնը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 49 մլն դրամի օգնություն կտրամադրի Սիրիայի բնակչությանը
Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը հայտնվել է հայկական շուկայում. ահազանգ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Intel-ը նախատեսում է աշխատանքից հեռացնել ավելի քան 21,000 աշխատակիցների
Հունվար-մարտ ժամանահատվածում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5.618 միլիարդ դոլար
Evocabank-ը կմասնակցի Career City Fest 2K25-ին․ մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկն ու «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտը հայտարարեցին համագործակցության մասին․ դիտեք ABNews․am կայքում

Ակադեմիական քաղաքը ողջ ծավալով կգործի 2030 թվականի հունվարից

Հկտ 19, 2023 17:40
60

Կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը:

Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց, որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի Ակադեմիական քաղաք՝ որպես որակյալ բարձագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։

Նրա խոսքով՝ Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է լավագույն ստանդարտներին համահունչ և միջազգայնորեն մրցունակ բարձագույն կրթություն և գիտություն ունենալու, ինչպես նաև այս երկու ոլորտները արդյունավետ ինտեգրելու նպատակներով։

«Բուհական կրթության մեջ պետական բաղադրիչի ավելացումը կապահովի գիտելիքի և հմտությունների ձեռքբերումը ու ամրապնդումը կիրառության մեջ և իրական համատեքստում։ Ակադեմիական քաղաքը նաև երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը՝ ապահովելով  հետազոտություն գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման և դրանց փոխանցման, նորարական գործունեության խթանման և մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքները՝ այդպիսով ծառայելով հանրությանը։

Միաժամանակ ապահովվելու է հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումը»,- ասաց Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը իրականացնելու նպատակով 2023 թվականի ապրիլի 21-ին ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։

«Աշխատանքների հետագա հստակեցման ու կանոնակարգման նպատակով էլ այսօր ներկայացնում ենք հայեցակարգը, որով սահմանվում են Ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, Ակադեմիական քաղաքի կլաստերները, ուսանողների ու դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում ու նաև այլ պահանջներ»,- ասաց Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր՝ Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հեկտար։

«Ընդ որում հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, և «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գխավոր հատակագծով դրա կարիքը լինի։

Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայելու մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհեր և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհեր։

Այս պահին հայեցակարգում մանրամասն նկարագրված են չորս կլաստերներ՝ տեխնոլոգիական, արհեստների, կրթական և սպայական։ Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական մեկ մայրուղու։ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, որի մի մասն արդեն իսկ անցնում է հիմնական տեղամասով։ Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպվելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով»,- նշեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝  Ակադեմիական քաղաքում բնակվելու է և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։ Հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով նաև ձևավորվելու է ավելի ծավալուն տարածքի զարգացման պլանը, որը կկարգավորի նաև մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաև գործունեության տեսակները։

«Ստեղծվելու են ամբողջությամբ նոր ենթակառուցվածքներ, որոնք վերաբերելու են ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, արտադրական փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսական նշանակության փորձարարական վարելահողերին, լինելու է հանրակացարանային կամ բնակելի թաղամաս, բազմաֆունկցիոնալ համերգասրահ, կինոթատրոնի և թատրոնի բաղադրիչներով, տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ բուհական և սպորտային ակումբների գործունեության, ինչպես նաև առողջ ապրելակերպի անհրաժեշտ կենսապայմանների համար։ Այստեղ նախատեսվում է ունենալ ազգային ստադիոնը մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ, ջրային ավազաններ։ Ներդրվելու է նաև տրանսպորտային համակարգ, կկառուցվեն ավտոկայանատեղիներ։

Արդեն իսկ կան համագործակցության պայմանավորվածություններ միջազգային հեղինակավոր ճարտարապետական «GNP» կազմակերպության և կառուցապատող ընկերությունների հետ, արվեստների կլաստերի բովանդակության հետ կապված արդեն իսկ պլանավորված համագործակցություն կա Լոնդոնի արվեստների համալսարանի հետ։

Ծրագրի ժամանակացույցը երեք փուլ է ունենալու՝ նախագծման փուլ, որը կսկսվի  2023 թվականի հոկտեմբերից և կավարտվի 2025 թվականի սեպտեմբերին, կառուցման փուլ՝ կսկսվի 2025 թվականի հոկտեմբերից և նախնական գնահատմամբ՝ կավարտվի 2029 թվականի դեկտեմբերին։ Ինչպես նշեցի, այնպես ենք պլանավորել, որ միջանկյալ ժամանակահատվածներում կլաստերների, հանգուցային կառույցների փուլային հանձնում ունենանք և սպասարկման փուլ, որը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվար ամսից»,- եզրափակեց Անդրեասյանը։