Շուրջ 3,5 մլն սիրիացի պատրաստ է վերադառնալ նախկին բնակության վայրեր. ՄԱԿ
Ամերիկացիների 50%-ը դեմ է Գրենլանդիայի և Կանադայի ներառմանը Միացյալ Նահանգների կազմում
Ձեռք բեր քո երազանքների բնակարանը 12%-ով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոլորտներ, որտեղ 2025-ի փետրվարին արձանագրվել են խոշոր ՀԴՄ խախտումներ. ՊԵԿ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հարավային Կորեայում անտառային հրդեհները 18 մարդու կյանք են խլել
Իլոն Մասկը պատրաստվում է «ռոբոտների լեգեոն» ստեղծել մինչև 2025-ի ավարտը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պետական պարտքի ճոճանակ․ ինչու է Հայաստանը վերցնում պարտք պարտքը մարելու համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցությունը նոր փուլ է մտնում. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկ․ հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ֆինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետ. դիտեք ABNews.am կայքում
Վրաստանի շինարարության ոլորտը 2024-ին ստացել է 13.4 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում
Բիզնեսի հաջողությունը պայմանավորված չէ շուկայով, այլ հիմնադիրի հոգեբանությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հնարավոր է արդյոք էլեկտրաէներգիա ստանալ Երկրի պտույտից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Apple-ը հաջորդ տարի կթողարկի առաջին ծալվող iPhone-ը. Bloomberg. մանրամասները՝ ABNews.am կայքում
2024 թվականին Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 13.6%-ով
Որքան հարկ են վճարել Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունները 2024-ին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արդյոք հայաստանյան բիզնես մոդելները հետևում են իրական պահանջարկին, թե՝ սոցցանցային իլյուզիային. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է. դիտեք ABNews.am կայքում

2024 թվականի էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսային արտոնությունների ընթացակարգը և քվոտան

Սպտ 9, 2024 14:26
132

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2307-Ն որոշումներով ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7400 հատ տրանսպորտային միջոցի մասով:

Սա նշանակում է, որ 7400-ը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի ձևակերպման համար ԵՏՄ ընդհանուր կանոններով սահմանված կարգով 2024 թվականին կկիրառվի 15% ներմուծման մաքսատուրքի  դրույքաչափ։

2024թ. հունվար-օգոստոս ամիսներին և սեպտեմբեր ամսվա 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, արդեն իսկ, ձևակերպվել է 6285 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, այսինքն` 2024թ. սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 հատ:

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն` տվյալ սակագնային քվոտայից հնարավոր չի լինի օգտվել դեռևս ՀՀ չներմուծված տրասնպորտային միջոցի համար նախնական մաքսային հայտարարագրի ներկայացման դեպքում, քանի որ  արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում, ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվելու oրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների գրանցումը:

Ճշգրտման գրանցումը հնարավոր կլինի իրականացնել միայն տվյալ տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետություն փաստացի ներմուծման դեպքում և արդյունքում սակագնային արտոնության կիրառումը կախված կլինի տվյալ օրվա դրությամբ 0 տոկոս մաքսատուրքի արտոնության կիրառման համար սահմանված 7400 հատ տրանսպորտային միջոցների քանակի լրացված չլինելու հանգամանքից։

ՊԵԿ-ը նաև հիշեցնում է, որ 2025 թվականի համար ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2  ծածկագրին դասվող  էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար ևս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել և գրանցել 01.01.2025 թվականից սկսած:

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ մինչև 01.01.2026 թ. շարունակելու է գործել էլեկտրական շարժիչով  տրանսպորտային միջոցների ներմուծման ԱԱՀ-ից ազատման արտոնությունը, որի գծով քանակային սահմանափակում առկա չէ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին