Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում
Ոսկին չփրկեց արտահանումը. տնտեսության խորքում խնդիրներ կան. ԼՈՒՅՍ հիմնադրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ. Վիճակագրական կոմիտե
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025-ի առաջին եռամսյակում աճել է 0.7%-ով
Nissan-ի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը մայիսին նվազել է 6%-ով
Թաիլանդում մայիսին ավտոմեքենաների վաճառքը աճել է 5%-ով
ՀԷՑ-ի շուրջ զարգացումները կարող են Հայաստանին արժենալ միլիոններ. Sputnik. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով
Հունիսի 1-29-ը ռուս-վրացական սահմանը հատել է հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որոնցից 19-ը՝ վերջին 3 օրում. Գևորգ Պապոյան
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո

Ռոբին ռոբոտն այցելել է մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն» առաջատար հայկական ընկերություն

Սպտ 15, 2023 16:40
398

Ռոբինն՝ արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական ռոբոտը, արդեն գիտի, թե  ինչպես է «Բեկոն Պրոդուկտ» գործարանում արտադրվում ընտանիքի համար նախատեսված մսամթերքը:  Վերջին տարիներին մեծ ճանաչելիություն ձեռք բերած Ռոբինը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է տարբեր բուժհաստատություններում՝ շփվելով երեխաների հետ և օգնելով նրանց հաղթահարել բուժման սթրեսը։ Ռոբինն այժմ գտնվում է «Նորք-Մարաշ» Բժշկական կենտրոնի մանկական սրտաբանական կլինիկայում, իսկ նրա «կեցությունն» այս տարի հոգում է «Բեկոն Պրոդուկտ» ընկերություննը՝ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում։

«Բեկոն Պրոդուկտ» ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանը նշում է, որ  պատահական չէ, որ նրանք մասնակցում են այս նախաձեռնությանը, որովհետև «Բեկոն պրոդուկտը» ընտանեկան բրենդ է և նրանք շատ են կարևորում իրենց սպառողների առողջությունը և պարտավորվում են հասցնել անվտանգ և անվնաս սնունդ:

««Բեկոն պրոդուկտը» կարևորում է այն բոլոր ծրագրերը, որոնք նպաստում են երեխաների առողջությանն ու կրթությանը: Սոցիալական պատասխանատվության շրջանակներում մեր հերթական նախաձեռնությունն է ապահովել Ռոբին ռոբոտի կացությունը Նորք Մարաշ բժշկական կենտրոնի մանկական սրտաբանական կլինիկայում», — ասել է Դավիթ Մարգարյանը, ով «Բեկոն պրոդուկտի» ընտանիքի պատմության երկրորդ սերունդի առաջնորդներից է:

Ռոբինի աշխատանքի արդյունավետությունը գնահատվել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ի մի շարք բժշկական կլինիկաներում: 2021 թվականին հայտնի TIME ամսագիրը Ռոբին ռոբոտին ընդգրկել է աշխարհի 100 նորարարությունների շարքում: COVID-19-ի և հետքովիդյան ժամանակշրջանում Ռոբին ռոբոտը նաև մեծապես օգնել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչներին հաղթահարելու մենակությունը` ապահովելով տարեցների ժամանցը: Այսօր Ռոբինը հյուրընկալվել էր «Բեկոն Պրոդուկտ» ընտանիքին՝ իր շնորհակալությունը հայտնելու և ծանոթանալու հանրության կողմից սիրված մսամթերքի արտադրման գործընթացին։

Ռոբին ռոբոտին նախագծող Expper Technologies ընկերության հիմնադիր Կարեն Խաչիկյանը, ողջունելով «Բեկոն» ընկերության քայլը, ասել է. «Բեկոն»-ի հետ համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ դրա արդյունքում բազմաթիվ երեխաներ կարողանալու են շփվել նորարության հետ և գուցե ներշնչվելով՝ ապագայում ավելի կատարելագործված տեխնիկա ստեղծեն, որն ավելի շատ արդյունք կտա բժշկությանն ու սոցիալական աշխատանքին»:

Նշենք, որ մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն Պրոդուկտ» ՍՊ ընկերությունը շուրջ 30 տարի հայկական շուկային մատակարարում է որակյալ մսամթերք ընտանեկան ավանդույթներ, իսկ վերջին մի քանի տարիներին նաև կիսաֆաբրիկատների լայն տեսականի, որոնք հասցրել են սիրվել և գնահատվել սպառողի կողմից: Ընկերությունում ներդրված է սննդի անվտանգության կազմակերպման  ISO 22000 ստանդարտը, ինչը նշանակում է՝ համապատասխան սարքավորումներ, արդյունաբերական արտադրության ճշգրտություն և գերազանց սանիտարահիգիենիկ պայմաններ: «Բեկոնը» տարեկան զգալի ԿՍՊ-ներ է կատարում, որոնք ուղղված են ընտանիքի, երեխաների ու համայնքի բարեկեցության բարձրացմանը: