2025-ի մայիս-հունիսին կապի ոլորտում հասույթը աճել է 1,1%–ով՝ հասնելով մինչև 68,49 մլրդ դրամի
ԵԱՏՄ-ում բջջային ռոումինգի վերացումը նախատեսված է 2028-ի սկզբին
Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը մեկնարկել է 4.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի տեղաբաշխում
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.8%-ով
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով՝ Երևանում հասնելով +38-ի
ՍԱՏՄ-ն զբաղվում է ծաղիկների արտահանման խնդիրներով․ Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբ
2025թ․-ի հունվար-մայիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 0.4%-ով
Meta-ն $3.5 միլիարդ է ներդրել Ray-Ban ակնոց արտադրող ընկերությունում
Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանության վերապրած Եղիա Քահվեջյանի անունով
Բուլղարիան պատրաստվում է անցնել եվրոյի 2026 թվականի հունվարից՝ ԵՄ-ին միանալուց 18 տարի անց
Կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող Biella ապրանքանիշի տավարի կոտլետի արտադրությունը՝ մանրէաբանական խախտումների պատճառով
Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ
Հունիսին անցյալ տարվա համեմատ բուսական յուղի գինն աճել է 17.5%, կարագինը՝ 14%, հացի գինը՝ 3.9%. «Ժողովուրդ»
Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին․ դիտեք ABNews.am կայքում
Հունիսին Թբիլիսիում վաճառվել է 3236 բնակարան
Nvidia-ն դարձել է աշխարհում առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան հասել է 4 տրիլիոն դոլարի
Հունիսի դրությամբ անհուսալի վարկ ունեցողներից ԱՍՀՆ-ն ստացել է 14.757 դիմում, որից հաստատվել են շուրջ 4400-ը
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
ԵՊԲՀ-ի այս տարվա 713 շրջանավարտից 204-ն օտարերկրացի է
Կիևը ԵՄ-ից 1 մլրդ եվրո է ստացել ռուսական սառեցված ակտիվների շահույթից

2024թ.-ի փետրվարի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

Մյս 2, 2024 19:18
46

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալների համաձայն 2024թ. փետրվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 733,917 մարդ, այդ թվում 214,147 պետական և 519,770 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5% աճ։ Պետական աշխատողների 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.7% աճ, իսկ ոչ պետականի դեպքում՝ 6% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2024թ. փետրվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 125,842 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։ Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 124,080 է, որից պետական՝ 112,841, ոչ պետական՝ 11,239։ Մշակող արդյունաբերություն՝  86 526 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝  51,231 զբաղված, որից պետական՝ 26,871, ոչ պետական՝ 24 360։ Տեղեկատվություն և կապ՝ 44,289 աշխատակից, որից պետական՝ 2,091, ոչ պետական՝ 42,198։ Մասնավորապես, Տեղեկատվական Տեխնոլոգիաներ՝ 31,782 աշխատակից, որից պետական՝ 324, ոչ պետական՝ 31,458։ Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 38,575 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 34,398 զբաղված, որից բոլորը պետական։  Շինարարություն՝ 32,010 զբաղված, որից պետական՝ 323, ոչ պետական՝ 31,687։  Սպասարկման այլ ծառայություններ 28 851 աշխատակից, որից պետական՝ 1,482 , ոչ պետական՝ 27,369։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 26 045 աշխատակից, որից պետական՝ 7,038, ոչ պետական՝ 19,007։ Մասնավորապես, գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 5,778 զբաղված, որից պետական՝ 4,805, ոչ պետական՝ 973։ Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 23,272 աշխատակից, որից պետական՝ 9,721, ոչ պետական՝ 13,551։ Մասնավորապես, մշակույթ և արվեստ՝ 10,246 զբաղված, որից պետական՝ 9,471, ոչ պետական՝ 775։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 22,948 զբաղված, որից պետական՝ 872, ոչ պետական՝ 22,076։ Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,463 աշխատակից, որից պետական՝ 8,838, ոչ պետական՝ 13,625։ Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 21,431 զբաղված, որից պետական՝ 3,468, ոչ պետական՝ 17,963։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,345 աշխատակից, որից պետական՝  1,558, ոչ պետական՝  15,787։ Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 11 629 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,266 աշխատակից, որից պետական՝ 660, ոչ պետական՝ 7,606։ Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 8,036 զբաղված, որից պետական՝ 432, որ պետական՝  7,604։ Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝  6,680 զբաղված, որից պետական՝ 3,554, ոչ պետական՝  3,126։