Մեծ Բրիտանիայի աշխատաշուկան թուլանում է, եվրոգոտում գնաճը հասել է 2%-ի
11-ամյա գորշ արջը Հանքավանի հյուրանոցից տեղափոխվել է FPWC-ի փրկարար կենտրոն
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել
RED Invest Group-ը Toon Expo Moscow-ում ներկայացել է ներդրումային խոշոր ծրագրերով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Էլեկտրաէներգիայի ցանցի սակագները հուլիսից ի վեր աճել են 11,6%-ով, իսկ էներգիայի ցանցինը՝ 11,5%-ով
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մոսկվայում վերջին 24 ժամվա ընթացքում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի մոտ 20%-ը
Սաուդյան Արաբիայի ինքնիշխան ​​​​հարստության հիմնադրամը հայտնել է 60% շահույթի անկման մասին 2024 թվականին
Իսպանիայում 46 աստիճան ռեկորդային շոգ է գրանցվել
Հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31,838 քաղաքացի հետ է ստացել 2 մլրդ 821 մլն դրամ սոցիալական կրեդիտ
ՀՀ կառավարությունը 239 միլիոն 919 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի
Մուսոնային անձրևները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել
ԱՄՆ-ը կարող է 500 տոկոս տուրքեր մտցնել ՌԴ առևտրային գործընկերների դեմ, որոնք չեն օգնում Ուկրաինային
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 181 դեպք. գրանցվել է 48 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 74 մարդ
Օհայոյում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 6 մարդ է զոհվել
Նոր հետազոտություն․ դեռահասների սիրելի վեյփերը լցված են նեյրոտոքսիկ մետաղներով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Առաջին տիկինը պատմում է իր կյանքը՝ AI-ի օգնությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nike-ի բաժնետոմսերն աճել են 15%-ով մեկ օրվա ընթացքում և 20%-ով՝ հինգ օրվա ընթացքում

Դպրոցականները մրցել են ռոբոտաշինության ոլորտում

Դկտ 21, 2022 17:52
42

Հայաստանի տարբեր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական խմբակների  ռոբոտաշինությամբ զբաղվող դպրոցականներին համախմբել է «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը:
Այս տարի մրցույթի թեման ագրոտեխնոլոգիաներն են. դպրոցականները ստեղծել են ռոբոտներ, որոնք ջրում են հողը, կերակրում կենդանիներին, բերքը հավաքում ու  թեթևացնում ֆերմերի հոգսը։
«ԱրմՌոբոտիքս 2022»-ի հովանավորը Հայաստանում գյուղոլորտի ֆինանսավորման առաջատար Ակբա բանկն է, որը լայնամասշտաբ ներդրումներ է իրականացնում խելացի գյուղատնտեսության տարբեր ոլորտներում։
«Կարևոր կոմպոնենտը ինժեներական գաղափարների պահպանումն ու զարգացումն է, որը Հայաստանում, թերևս, ամենալավը իրականացվում է «Արմաթ» հարթակներում: Այսօրվա խնդիրները, որոնք երեխաները լուծում են, բավականին բարդ են։ Կարևոր է, որ Հայաստանում կա հարթակ, որտեղ դպրոցահասակ երեխաները կարողանում են զբաղվել ինժեներական լուծումների, ռոբոտների ստեղծման ոլորտում և իրենց մտքերը կիրառել։ Եվ պետք է հիշել մի բան, որ այսօրվա չստացվածը ևս մեկ քայլ է դեպի հաջողություն»,- նշել է Ակբա բանկի հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար Նարեկ Ասատրյանը:
«Գյուղատնտեսությունը մեր երկրի ամենամեծ մասի զբաղվածությունն է ապահովում։ Արդյունավետության բարձրացման համար կարևոր է տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ։ Նոր սերնդում այս տարիքից մենք դնում ենք այդ ձգտումը և մոտիվացիան, որ խնդիրներ լուծեն իրենց ընտանիքի, հարևանի ու համայնքի համար»,- նշում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ  Չոբանյանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները հիմնադրվել են հայկական տեխնոլոգիական ոլորտի նվիրյալ, ԱՏՁՄ հիմնադիր Կարեն Վարդանյանի առաջնորդությամբ: Այժմ Հայաստանում գործում է 600-ից ավելի «Արմաթ» խմբակ, նախատեսվում է, որ մինչև 2025 թվականը ևս 700 դպրոցում երեխաները կկարողանան զբաղվել ինժեներական աշխատանքներով և ուսումնասիրություններով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: