Ի ՞նչ է սպասվում օգոստոսի 16-ին ????Ի ՞նչ է սպասվում 16.08.23-ին ⚡️Հրավիրում ենք մասնակցելու #ՔննարկումներիԱկումբին Օգոստոսի 16-ին՝ ժամը 15։30-ին, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մեր Ամերիկյան անկյան #ՔննարկումներիԱկումբին, որը կվարի Էրին Էգանը։ ⚡️Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի հրատապ նիստին Օգոստոսի 16-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ անվտանգության խորհրդի հրատապ նիստին: ⚡️ՀՆՄ անդամների քանդակի խմբակային ցուցահանդես Օգոստոսի 15-19-ը՝ ժամը 16-ից, Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյան ցուցասրահում կներկայացվի ՀՆՄ անդամների քանդակի խմբակային ցուցահանդեսը: ⚡️Արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Armenian Caritas «Դիմակայունություն Covid-19-ին Հայաստանում և Վրաստանում ու արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը» #CoNaKa ծրագրի շրջանակում կազմակերպում է հերթական տեղեկատվական հանդիպումը օգոստոսի 16-ին՝ ժամը 11-ին, Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի դահլիճում (ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ, 2 շենք): ⚡️Քննարկում՝ «Ինքնագիր» գրական հանդեսի վերահրատարակումը Newmag հրատարակչությունն ու «ԱրտԲրիջ» գրախանութ-սրճարանը օգոստոսի 16-ին՝ ժամը 18:30–ին, նախաձեռնում են գրական քննարկում: Առաջին քննարկման թեման՝ «Ինքնագիր» գրական հանդեսի վերահրատարակումը։ ⚡️Կրթամշակութային ցերեկույթ՝ Արամ Խաչատրյանի 120–ամյակի կապակցությամբ Չարենցավանի քաղաքային գրադարանը հրավիրում է օգոստոսի 16–ին՝ ժամը 14–ին, մասնակցելու Արամ Խաչատրյանի 120–ամյակի կապակցությամբ կրթամշակութային ցերեկույթին, որը անցկացվելու է Չարենցավանի քաղաքային գրադարանի և Երևանի Արամ Խաչատրյանի տուն–թանգարանի համատեղ ջանքերի շնորհիվ։ ⚡️Իմ կնոջ անունն է Մորիս Նարեկ Դուրյանի «Իմ կնոջ անունն է Մորիս» սիրային կատակերգությունը օգոստոսի 16-ին՝ ժամը 19–ին, «Բոհեմ» թատրոնում: