Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը նվազել է մինչև 4.3%
Հակարիի կամուրջը հատել է 20․892 տրանսպորտային միջոց
Ադրբեջանը Լաչինի անցակետում ձերբակալել է Լևոն Մնացականյանին
Ժամը 20-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 98․625 անձ արդեն Հայաստանում է
Մեծ Բրիտանիայի տնտեսությունը համավարակից հետո աճել է 1.8%-ով
ChatGPT-ն այժմ մուտք ունի դեպի համացանց
ՊԵԿ. Օգոստոսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 717 280
Վրաստանի Ազգային բանկը թվային լարիի համար պիլոտային միջավայր կստեղծի
Ղարաբաղ Տելեկոմի հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում` գրանցվելով Team Telecom Armenia-ի ցանցում
Ադրբեջանը ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սահմանափակում է կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման հայտերի ընդունումը
Մեկ օրում բացահայտվել է 49 հանցագործություն. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 31 մարդ
Իդրամն Արցախի հայերին աջակցելու համար ՎԻՎԱ հիմնադրամին է փոխանցել 5 մլն դրամ
Սեպտեմբերի 30-ին Երևանում երթ կանցկացվի` հաջակցություն Ռուբեն Վարդանյանի
Այս պահին սահմանին լարման միտում չի նկատվում․ ՀՀ ՊՆ
Սեպտեմբերին եվրոգոտում գնաճը նվազել է մինչև 4.3%
4 օրով դադարեցվելու է երթեւեկությունը Լեւանի լեռնանցքի թունելով եւ Պուշկինի լեռնանցքի թունելով
Արցախի վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացվի միանվագ 100 հազարական դրամ
ԿԸՀ-ն հաստատել է նորընտիր ավագանու կազմը

Մի քանի պանրագործարանների նկատմամբ նշանակվել է տուգանք՝ անբարեխիղճ մրցակցության համար

Ապր 18, 2023 12:48
33
ADS
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել կաթնամթերք արտադրող «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի, «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ,- գրում է ejc.am-ը։
Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրվել և իրացվել է բուսական յուղի առկայությամբ պանիր, իսկ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի և «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված մածունների, ինչպես նաև «Մեր Երկիր» ՍՊԸ-ի կողմից արտադրված կաթի փաթեթվածքների վրա մակնշվել է իրականությանը չհամապատասխանող յուղայնության չափի վերաբերյալ տեղեկատվություն։
Արդյունքում Հանձնաժողովը ս.թ. ապրիլի 11-ի թիվ 167-Ա որոշմամբ «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է 9 146 440 ՀՀ դրամի, թիվ 165-Ա և թիվ 166-Ա որոշմումներով «Մեր Երկիր» ՍՊԸ-ի նկատմամբ ընդհանուր 2 990 578 ՀՀ դրամի և թիվ 164-Ա որոշմամբ «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ՝ 600 947 ՀՀ դրամի չափով տուգանքներ:

Մեկնաբանություն