Կունենանք աննախադեպ՝ 94 մլրդ դրամի պահուստային ֆոնդ. Վահե Հովհաննիսյան
Լուրեր |
Ժ
Բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 միլիարդ դրամ կամ համախառն ներքին արդյունքի 3,2 տոկոսը, որի հետևանքով պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թվականի վերջին կկազմի 48,4 տոկոս:
«Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռում պահպանել ՀՀ Կառավարության վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, ինչպես նաև բյուջեից պարտքի դիմաց վճարվող տոկոսավճարների կառավարելի և զարգացման համար անհրաժեշտ ծախսերը դուրս չմղող մակարդակ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ հայկական դրամով արտահայտված պարտքի կշիռը ՀՀ Կառավարության հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակի կայուն բարելավումը 2024-ին՝ կազմելով շուրջ 44 տոկոս, որը էապես կմեղմի պարտքի զգայունությունը՝ արտարժույթի փոխարժեքի հնարավոր տատանումների նկատմամբ:
«Այս տեսանկյունից կարևոր է նշել մեր կողմից վերջին շրջանում մեկնարկած կարևոր պարտքային գործառնություններից մեկը՝ 2025 թվականին մարման ենթակա համեմատաբար բարձր տոկոսադրույքով արտարժույթով եվրոբոնդի մասնակի հետգնումը, որը էական ազդեցություն կունենա ինչպես փոխարժեքի, այնպես էլ վերաֆինանսավորման ռիսկերի վրա»,- ասաց նախարարը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կգործարկվի YES Parking բջջային հավելվածը․ ինչպես այն կնպաստի կայանման խնդիրների լուծմանը
2026/04/06/ 10:53 -
ԱՄՆ-ում ավտոսրահի տեխնիկը առանց թույլտվության օգտագործել է հաճախորդի մեքենան
2026/04/06/ 10:28 -
Քննարկվում է Իրանի և ԱՄՆ-ի միջև 45-օրյա հրադադարի հնարավորությունը
2026/04/06/ 10:24 -
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի. հայկական կողմի արձագանքը
2026/04/06/ 10:20 -
Միլիարդավոր դոլարների ծախս․ ԱՄՆ-ը ավելացրել է ֆինանսները՝ Իրանի դեմ պատերազմում
2026/04/06/ 10:00 -
Ապրիլի 5-ի կարևոր լուրերը
2026/04/05/ 21:55 -
Ապրիլի 4-ի կարևոր լուրերը
2026/04/04/ 22:00 -
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
2026/04/03/ 22:00 -
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
2026/04/03/ 19:19 -
Կողք կողքի՝ IDBank-ի հետ․ արցախցի 103 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում
2026/04/03/ 18:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 4, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.