Apple-ը ներկայացրել է iPhone 15 սմարթֆոնների շարքը(տեսանյութ) Ամերիկյան Apple կորպորացիան սեպտեմբերի 12-ին ներկայացրել է iPhone սմարթֆոնների նոր տրաբերակները՝ iPhone 15 շարքը: https://www.youtube.com/watch?v=ZiP1l7jlIIA&embeds_referring_euri=https%3A%2F%2Fb24.am%2F&source_ve_path=OTY3MTQ&feature=emb_imp_woyt iPhone 15-ի էկրանի չափը 6.1” է, իսկ iPhone 15 Plus-ի էկրանի չափը՝ 6.7”: OLED Էկրանների լուսավորությունը մինչև 2000 նիթ է, ինչը նշանակում է, որ արևի տակ սմարթֆոնների էկրանը 2 անգամ ավել է լուսավորված։ Սմարթֆոնները զինված են A16 Bionic պրոցեսորներով, որով աշխատում են iPhone 14 Pro մոդելները։ Այն զինված է հնգամիջուկ գրաֆիկ պրոցեսորով (GPU) և վեցամիջուկ կենտրոնական պրոցեսորով (CPU): Սմարթֆոնների կապի և լիցքավորման միակցիչը փոխվել է USB-C, ինչը մինչ այժմ հիմնականում օգտագործվում էր Android սմարթֆոնների կողմից։ Պետք է նշենք, որ այժմ մեկ լարով հնարավոր է լիցքավորել և iPhone-ը, և iPad-ը, և Mac նոթբուքը։  USB-C ստանդարտի կանցնեն և AirPods Pro ականջակալները և լարով ականջակալները։ Հնարավորություն կա նաև սմարթֆոնի միջոցով լիցքավորել ականջակալները և սմարթ ժամացույցները։ Սմարթֆոնների տեսախցիկը 45MP է, կրկնակի օպտիկական զումով։ Ներդրված է SmartHDR գործառույթը, կատարելագործվել է նաև գիշերային նկարահանման ռեժիմը։ Դիմային տեսախցիկի համար ավելացվել է նաև ավտոֆոկուս։ Սմարթֆոնների իրանն ալյումինե է, որն անցել է հատուկ մշակում։ Սմարթֆոնները հասանելի են սև, երկնագույն, վարդագույն, կանաչ և դեղին գույներով։ 128GB հիշողությամբ iPhone 15-ի գինը 799 դոլար է, իսկ iPhone 15 Plus-ի գինը՝ 899 դոլար։ Սմարթֆոնների նախապատվերները մեկնարկում են 2023թ. Սեպտեմբերի 15-ից, իսկ վաճառքները սեպտեմբերի 22-ից։ Ձայնը միացնելու և անջատելու մեխանիկական կոճակը, որը մշտապես տեղադրված է եղել iPhone-ի նախկին բոլոր մոդելների վրա, փոխարինվել է «գործողության կոճակով», ինչը հնարավորություն է տալիս ընտրել, թե ինչ գործողություն կարող է անել կոճակը։ Նման կոճակ կա նաև Apple Watch Ultra սմարթ ժամացույցներում։ iPhone 15 Pro շարքը զինված է A17 Pro պրոցեսորով, որը պատրաստվել է 3-նանոմետր տեխնոլոգիայով։ Պրոցեսորի վեցմիջուկանի CPU-ն բաղկացած է 19 մլրդ տրանզիստորներից, ինչը հնարավորություն է տալիս 10%-ով արագ աշխատել ախկին մոդելներից։ Պորցոսորի GPU-ն նույնպես վեցմիջուկանի է, այն 20%-ով ավելի արագ է նախորդ միդելից։ Տեսախցիկը 48MP է՝ 24մմ, 28մմ և 35մմ ֆոկուսային հեռավորությամբ։ Հնարավորություն կա նկարահանելու 4K60 տեսանյութեր, իսկ գիշերային նկարահանումների հնարավորությունները կատարելագործվել են։